Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով


Սթափեցնող պայթյուն եւ հավանական վարկածներ

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝ https://4q5w.short.gy/Անցեք֊այս֊հղումով

Երեկ «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական պայթյունը եւս մեկ անգամ փաստեց, որ մենք այլեւ անվտանգ ու ապահով Հայաստանում չենք ապրում: Հայաստանի քաղաքացին անվտանգ չէ ոչ միայն Սյունիքում եւ մյուս սահմանամերձ շրջաններում, այլեւ՝ հենց Երեւանի կենտրոնում: Պայթյունը սթափության կոչնակ էր այն երեւանցիների համար, որոնց կարծիքով` իրենք ապահով են, եթե սահմաններում չեն ապրում, այլ երեւանյան ռեստորան-սրճարաններում, Կասկադում կյանքն են վայելում: Եվ երեւանցիները պատրաստ չեն կիսելու սյունեցիների ու արցախցիների ցավն ու անհանգստությունը, զգալու այն վտանգները, որոնք զգում են նրանք արդեն երկու տարուց ավելի:

Այս անգամ ցավը երեւանցին զգաց սեփական մաշկի վրա: Եթե որոշ մարդիկ արտաքին մարտահրավերների հետ կապված իրենց անտարբերությունն արդարացնում են, թե իրենք աշխատում են եւ հազիվ իրենց օրվա հացի խնդիրն են լուծում, թերեւս հասկացան, որ օրվա հացը վաստակելն էլ այսօր անվտանգ չէ, եւ փողոցում պայքարողները նաեւ իրենց անվտանգության համար են պայքարում: Որքան երկարում է դագաղներով իշխանության եկածների պաշտոնավարումը, այնքան նորանոր ողբերգություններ ու մահ է սփռվում մեր երկրում: 

«Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցածի իրական պատճառը դժվար թե բացահայտվի, ավելի ճիշտ՝ դրա մասին դժվար թե ճշմարտությունն ասեն հասարակությանը: Այդ հարցում հույս կապել փաշինյանական իրավապահների, ԱԱԾ-ի ու մյուս կառույցների հետ, անմտություն կլինի: Թավշյա իշխանությունը նման հարցերում շատ «ճարպիկ» է եւ շուտ կողմնորոշվում է, թե ում մեղավոր նշանակի:

Ու քանի որ պետական որեւէ կառույցից ակնկալիք չկա, թե կբացահայտվեն դեպքի իրական պատճառն ու մեղավորները, մարդիկ սկսում են իրենց վարկածներն առաջ քաշել ու սեփական հետաքննությունն առաջ տանել: Այստեղ, բնականաբար, յուրաքանչյուրը մեղքի սլաքն ուղղում է այն մարդու կամ թիմի վրա, ում չի սիրում: 

Վարկած 1. 

Տեխնիկական անփութության հետեւանքով առաջացած պայթյուն:
Իշխանական քարոզչամեքենայի արագորեն առաջ քաշած վարկածի համաձայն, կատարվածը տեխնիկական անփութության արդյունք է: Ըստ այդ վարկածի, պատճառը հրդեհային կանոնների պահանջների մեկ տասնյակից ավելի խախտումներն են եղել, որոնք արձանագրել են Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները՝ 2021 թվականի մարտի 9-16-ին իրականացրած ստուգումների արդյունքում: Իհարկե, սա չբացառվող վարկած է, քանի որ մեր երկրում նման հարցերին միշտ նայել են մատների արանքով, առեւտրի տաղավարները կառուցելիս անվտանգության կանոնները շրջանցում են տարբեր եղանակներով: Սակայն, երբ կատարվածի տեսանյութը դիտում եւ համեմատում ես այլ նմանատիպ պայթյունների հետ, տեսնում ես, որ այս դպքում նկատելի չէ «սալյուտների հրավառությունը»: Ինչեւէ, դա մասնագետների ուսումնասիրության նյութ է: 

Վարկած 2

Հակառուսներից ոմանք համացանցում սկսեցին գրառումներ անել, կատարվածի ետեւում տեսնելով ՌԴ նախագահ Վ. Պուտինի ականջները: Այդ հարցում օպերատիվ «աշխատեց» հատկապես Տիգրան Խզմալյանը, կարծես փորձելով հերքել թուրք եւ իսլամիստ ահաբեկիչների մեղավորության վարկածը: Ոմանց մոտ կասկածի տեղիք տվեց այն, որ ռուսական կայքերից մեկը դեպքից առաջ էր գրել պայթյունի մասին ու լուսանկար հրապարակել: Իսկ մի՞թե ռուսական ԿԳԲ-ն այդքան միամիտ ու անհամբեր է, որ «իր կազմակերպած» տեռորի մասին գրի այն իրականացնելուց առաջ: Հազիվ թե…

Վարկած 3 
Ահաբեկչություն՝ հանրությանն Արցախի հանձնումից եւ ՀՀ կապիտուլյացիայից շեղելու, վախի մթնոլորտ ստեղծելու եւ քաոս առաջացնելու համար:
Առանց այդ ահաբեկչությունների էլ իշխանությունը տալիս է՝ ինչ ուզում է, անում է՝ ինչ ուզում է: Առանց այն էլ հասարակության ստվար զանգվածն անադեկվատ ու շեղված է այդ թեմաներից: Ի՞նչ կարիք կար «այդքան նեղություն» քաշելու: Այո, իր տան դիմաց տեղի ունեցած պայթյունից վախեցած մարդուն այլեւս չի հետաքրքրի, թե ինչ է կատարվում իրենից մի քանի հարյուր կիլոմետր հեռվում: Իսկ քաոսն արդեն չորս տարի է` կլանել է Հայաստանը: 

Վարկած 4 
Ահաբեկչություն արտաքին թշնամիների, ԻԳԻԼԻ ձեռամբ: 
Բազմիցս համոզվել ենք, որ մայրաքաղաքում արդեն ազատորեն շրջում են ոչ միայն «գորշ գայլեր» ու ադրբեջանցիներ, այլեւ արդեն սպառնալից նամակներ է գրում ԻԳԻԼ-ը, որը ԱԻՆ-ն ուղարկում է համայնքապետարանների, պետական կառույցների, մետրոպոլիտենի ադմինիստրացիային: Գրեթե ամեն օր տեղադրված ռումբերի մասին ահազանգեր են ստացվում, ինչը կաթվածահար է անում մետրոյի աշխատանքը: ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր առաջ իր քաղաքացիներին կոչ էր անում` զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց: Եթե այս ամենին էլ գումարում ենք, որ մենք այլեւս չունենք իր գործառույթներն իրականացնող ԱԱԾ, ոստիկանություն, իրավապահ համակարգ, ապա պատկերն ամբողջանում է, իսկ թշնամական ահաբեկչության վարկածը դառնում է կենսունակ: 

Վարկած 5
Տնտեսական ահաբեկչություն: Սոցիալական ցանցերում դեպքից անմիջապես հետո սկսեց շրջանառվել վարկած, ըստ որի` կատարվածը տնտեսական ահաբեկչություն է, որի ետեւում կանգնած են իշխանամետ օլիգարխները, մասնավորապես` Խաչատուր Սուքիասյանը, որը վաղուց «աչք ունի» «Սուրմալուի» տարածքի վրա եւ ցանկանում է այնտեղ բազմաբնակարան շենք կառուցել: Ոմանք զուգահեռներ տարան Սուքիասյանի երբեմնի մրցակից «Ձյունիկ» սառնարանային ցանցում տեղի ունեցած հրդեհի հետ, որի արդյունքում ընկերությունն այլեւս գոյություն չունի, իսկ Սուքիասյանի սառնարանային բիզնեսը, ըստ օգտատերերի, ծաղկում է այդ հրդեհից հետո: Բայց ժամեր անց Սուքիասյանի խոսնակը զայրացած գրառում արեց Ֆեյսբուքում` հոգեկան հիվանդ, պիղծ տականքներ եւ գրչակներ անվանելով նման լուրեր տարածողներին:

Իհարկե, սրանք բոլորը վարկածներ են, որոնք կարող են իրական լինել կամ՝ ոչ: Մարդիկ տարբեր վարկածներ են առաջ քաշում, քանի որ վստահություն չունեն պետական կառույցների նկատմամբ եւ վստահ չեն, որ իրականությունը կբացահայտվի, ու մեղավորները կպատժվեն: 

Hraparak.am

 
ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱրտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Առևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված