«Friends» սիրված հեռուստասերիալի դերասանները կրկին միասին են
LifeLife.panorama.am-ը գրում է.
Ամերիկյան ամենահայտնի ու սիրված սերիալներից մեկի` «Friends»-ի դերասանական կազմը հանդես է եկել երկար սպասված վերամիավորմամբ, ինչը եղել է բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով: Նրանք վերամիավորվել են ռեժիսոր Ջեյմս Բերոուզին նվիրված հաղորդման նկարահանման շրջանակում։
Նկարահանումներին ներկա են եղել դերասաններ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոկսը, Լիզա Քուդրոուն, Դևիդ Շվիմերն ու Մեթ Լեբլանը, սակայն բացակայել է Մեթյու Փերին, ով այդ պահին ցավոք Լոնդոնում է գտնվել: