Մահացել Է բրիտանական Black խմբի մենակատար Քոլին Վիռնքոումբը
ՄիջազգայինԲրիտանական Black խմբի մենակատար Քոլին Վիռնքոումբը մահացել Է ավտոաղետի հետեւանքներից: Երաժշտի մահվան մասին հաղորդագրությունը հունվարի 26-ին հայտնվել Է Facebook սոցիալական ցանցի նրա Էջում, որտեղ այժմ նշված են նրա կյանքի տարիները՝ 1962 – 2016, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
53-ամյա երաժիշտն ավտոաղետի Էր ենթարկվել մեկ շաբաթ առաջ, երբ Իռլանդիայում գտնվող իր տնից գնում Էր Քորք քաղաքի օդանավակայան, որտեղից պետք Է մեկներ Շոտլանդիայի Էդինբուրգ: Պատահարի հետեւանքով նա ստացել Էր գլխի վնասվածքներ, որոնք մահաբեր եղան:
Վիռնքոումբը Black-ի առավել հայտնի բոլոր կոմպոզիցիաների հեղինակն ու կատարողն Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: