«Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի դերասանուհին կմարմնավորի Բոբ Մարլիի կնոջը
ՄշակույթԱրմատներով Ճամայկայից դերասանուհի Լաշանա Լինչը, որն առավել հայտնի է Ջեյմս Բոնդի մասին վերջին՝ «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմում 007 գործակալի դերով, կմարմնավորի Բոբ Մարլիի կնոջ կերպարը: Deadline-ի հաղորդմամբ՝ ռեգգի կատարողի մասին կենսագրական ֆիլմի արտադրությամբ կզբաղվի «Paramount» կինոստուդիան։
Ռեգգիի արքայի դերը կխաղա բրիտանացի Քինգսլի Բեն-Ադիրը, որը հայտնի է Գայ Ռիչիի «Արթուր թագավորի սուրը» ֆանտաստիկ արկածային ֆիլմում Տրիստանի դերով։ Ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Ռեյնալդո Մարկուս Գրինը, որը նկարահանել է «Ռիչարդ արքա» ժապավենը։
Deadline-ի տեղեկություններով՝ Լինչը մի քանի թեստ է անցել Բեն-Ադիրի հետ, որից հետո նրան թեկնածությունը հաստատվել է Ռիտա Մարլիի դերը կատարելու համար։ Դերասանուհու ստեղծած կերպարը դուր է եկել ճամայկացի երաժիշտի հարազատներին։ Ժապավենի արտադրությանն ակտիվորեն կմասնակցեն ռեգգի արտիստի այրին, ինչպես նաեւ նրանց երեխաները՝ Զիգգի եւ Սեդելա Մարլիները։