Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ
ՍպորտԻնչպես օգտվել անվճար Էլ. էներգիայից, այն արդեն հասանելի է բոլորին, բացե՛ք հղումն ու համոզվեք ինքներդ` https://4q5w.short.gy/Solaron6500000
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 8-րդ տուրի պարտիաները։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հնդկաստանի հետ և 2,5։1,5 հաշվով հաղթանակ տարել։ Մեր թիմին հաղթանակ է պարգևել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ համառ պայքարում առավելության հասնելով Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի մյուս շախմատիստները՝ Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։
8 տուրերից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 15 միավոր։
Հայաստանի կանանց հավաքականն էլ 3,5։1,5 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին։ Մեր թիմի կազմում ոչ-ոքի է խաղացել Մարիամ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը պարտություններ են կրել։
Հայաստանի կանանց հավաքականը 12 միավորով 10-րդ տեղում է։