Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Զայրացնում է այն, որ ասում են, թե ես եմ եղել Ստեփանի ամուսանալուծության պատճառը. Անի Ամիրյան

Life

Life.panorama.am-ը գրում է.

Անի Ամիրյանը կայքի հետ զրույցում խոսել է նաեւ ամուսնու՝ պարող, դերասան Ստեփան Ղամբարյանի առաջին ամուսնության եւ իրենց ընտանիքում դրա ազդեցության մասին:

Անի, արդեն երկար ժամանակ է, այսպես ասած, հեռուստադիտողի աչքից հեռու եք, բայց գիտեմ, որ աշխարհի ամենագեղեցիկ ու հաճելի զբաղմունքն ունեք՝ մեծացնում եք Ձեր գեղեցկուհի դստերը: Ինչպե՞ս են անցնում վերջին երկու տարին, երբ Ձեր կյանքում ապրում է փոքրիկ Մարթան:

- Այո, ողջ օրս, կամ վերջին երկու տարին անցնում է մեր Մարթայի հետ, իսկապես սա աշխարհի ամենահաճելի զբաղվածությունն է: Պետք է ասեմ, որ շատ բավարարված եմ իմ կյանքով, քանի որ ունեմ իմ ընտանիքը, իմ փոքրիկը, ով ինձնից օրվա մեջ շատ ժամանակ է խլում, բայց ես սիրով եմ ողջ էությամբ տրվում նրան: Մարթային ճանաչողները լավ գիտեն, որ նա ֆանտաստիկ ակտիվ երեխա է, ու կողքից շատ անգամ զարմանում են ու ասում, թե հոգսս շատացել է, բայց սա իսկապես հաճելի հոգս է: Ես միշտ ասում եմ՝ միեւնույնն է, յուրաքանչյուր աշխատանքից հոգնում ես, բայց երբ գիշերը քնելիս օրդ վերհիշում ու ժպտում ես, այդ հոգնածությունն անմիջապես անցնում է:

Մի փոքր կպատմե՞ք, թե ինչպիսին է Մարթան, բնավորությամբ ավելի հայրիկին, թե Ձեզ է նման, ի՞նչ յուրահատկություններ ու բնավորության գծեր ունի:


- Մարթան գերակտիվ երեխա է, շատ է կարեւորում մարդկային շփումը, նրա դեպքում չես կարող մուլտֆիլմ դնել եւ հանգիստ սուրճ խմել, նա պահանջում է, որ անընդհատ  խաղանք իր հետ, խոսենք, զբաղվենք: Իր ակտիվությամբ նման է հայրիկին, Մարթան Ստեփանի նման բնավորության մարդ է: Ի դեպ, հատկապես, երբ նոր էր ծնվել, արտաքանապես շատ էր նման Ստեփանին, հիմա գնալով ավելի աղջկական է դառնում եւ ինձ էլ է կարծես նմանվում: Աղջիկս իր տարեկիցներից մի փոքր ավելի ինքնուրույն է, ավելի շատ շփում էր ուզում երեխաների հետ, ուստի նա դեռ երկու տարեկան չկար, մենք կարողացանք նրան մանկապարտեզ տանել, որից ես էլ շահեցի, քանի որ հիմա գոնե կարողանում եմ մի փոքր հանգստանալ եւ ընկերներիս հետ եւս ժամանակ անցկացնել, ինչը մինչ մանկապարտեզն ուղղակի անհնար էր: Նկատեմ, որ առաջին իսկ օրվանից շատ մեծ սիրով է մանկապարտեզ հաճախում, ոչ մի անգամ չի տրտնջացել կամ ինձ համար լաց եղել:



Իսկ Ձեր եւ Ստեփանի բնավորության գծերից որո՞նք կցանկանայիք՝ Մարթան ժառանգեր:

- Կցանկանայի, որ որպես կին ինձնից ժառանգեր իմ հանգստությունը, հանդարտությունը, բայց միեւնույն ժամանակ կուզեի, որ հայրիկի նման կրակոտ լիներ: Շատ կցանկանայի նաեւ ժառանգեր Ստեփանի աշխատասիրությունն ու համառությունը: Պետք է նկատեմ, որ Մարթան շատ բարի երեխա է, շատ մեծ սիրով իր խաղալիքները կարող է տալ ուրիշներին, ինձ համար շատ կարեւոր է նրա այդ հատկանիշը:

Անի, ինչպիսի՞ մայրիկ եք, բնավորության հանդարտ տեսակը այդ կարգավիճակում է՞լ է պահպանվում:


- Իրականում, առաջ, երբ նոր էր ծնվել աղջիկս, շատ անհանգիստ էի: Պարտադրում էի, որ մարդիկ անպայման սպիրտով լվացվեն, հետո նոր մոտենան Մարթային, կարող էի արգելել անգամ օծանելիք օգտագործած ժամանակ Մարթային մոտ կանգնել: Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ այդպես շարունակվել չի կարող, այդպես ես վնասում եմ թե ինձ, թե Մարթային, քանի որ  անընդհատ իրեն հեռու պահելով այդ միկրոբներից, մի օր իմ աչքից հեռու կարող է շփվել դրանց հետ: Այս գիտակցությանս հենց Մարթան է ինձ բերել, նա  իր վարքով ինձ ադեկվատ դարձրեց, հասկացա, որ նա ամեն րոպե իմ աչքի առաջ չի կարող լինել, ուստի պետք է այդ հարցում փոխեմ իմ վերաբերմունքը:

Ձեր ամուսնու հետ հարցազրույցներից մեկում Ստեփանը նշել է, որ երբեմն իրեն մեղավոր է զգում շատ աշխատելու արդյունքում անհրաժեշտ ժամանակը Ձեզ ու փոքրիկին չտրամադրելու համար, անգամ նշել է, որ Մարթան նեղանում է հայրիկից. հետաքրքիքր է՝ինչպե՞ս եք Դուք եւ Մարթան հաղթահարում հայրիկի ծանրաբեռնվածությունը:

- Սկզբում իսկապես շատ դժվար էր, շատ էինք վիճում այդ թեմայով, բայց հիմա հարմարվել ենք այդ մտքի հետ, որ մեր պապան ծանրաբեռնված է աշխատում եւ կարող է անգամ մի քանի օրով բացակայել: Իսկապես դա մեր ընտանիքում խնդիր է, քանի որ Ստեփանը կարող է առավոտյան տանից դուրս գալ, երբ մենք դեռ քնած ենք եւ վերադառանա այնքան ուշ, երբ մենք կրկին քնած ենք: Մենք կարող ենք շաբաթներով իրար չտեսնել, երբեմն նա այնքան զբաղված է, որ անգամ հաղորդագրություններով ենք միայն շփվում:  Իհարկե, այն գիտակցությունը, որ նա խրախճանքների չի գնում, այլ այդ ընթացքում քրտնաջան աշխատում է եւ դա անում է նաեւ մեր բարեկեցության համար, շատ բան է փոխում: Նման ապրելաձեւի արդյունքում մենք չենք էլ հասցնում միմյանց զզվացնել, հոգնեցնել, մենք անընդհատ կարոտում ենք իրար: Մենք անգամ տոները միասին չենք անցկացնում, քանի որ այդ ժամանակ նա կրկին աշխատանքի է՝ միջոցառումներ վարելով: Հուսամ՝ կգա մի ժամանակ, երբ մենք կկարողանանք ավելի շատ շփվել, թեպետ հիմա, երբ արդեն Մարթան կա մեր կյանքում, փորձում է գողանալ իր ժամանակից եւ մեզ հետ մի փոքր ավելի շատ լինել:

Չեմ կարող չանդրադառնալ նաեւ Ձեր ու Ստեփանի հարաբրեություններին: Որպեսընտանիք կամ ամուսնական զույգ ո՞րն է ձեր երջանկության բանաձեւը, որպես կինինչպե՞ս եք պահպանում ընտանեկան ներդաշնակությունը:

- Ինձ թվում է ընտանիքի ներդաշնակությունն ապահովելու հատուկ բանաձեւեր չկան, ուղղակի, եթե մարդիկ սիրում են իրար, ներողամիտ են միմյանց հանդեպ, ուրմեն ամեն բան հաղթահարելի է: Կողքից գուցե շատ զույգեր երջանիկ ու անհոգ են թվում, բայց յուրաքանչյուր զույգ էլ անցնում է դժվարությունների միջով, պարզապես կան զույգեր, որոնք հաղթահարում են ու դիմանում, կան զույգեր, որ չեն կարողանում դիմանալ: Վեճեր ու տարաձայնություններ բոլոր ընտանիքներում են լինում, բոլորիս հետ կարող են լինել այնպիսի իրավճակներ, որ մեզ թվում է, թե մեզ հետ չպետք է լիենր, բայց այդ ամենին պետք է դիմանալ, ու եթե կա սեր, պետք է սիրել ամբողջ հոգով: Ամուսնանալը, ընտանիք ստեղծելը եւ նույնիսկ երեխա ունենալը շատ հեշտ է, դժվար է այն պահպանելը, այ պետք է այնքան զգոն լինել, որ կարողանալ պահել ունեցած թանկն ու կարեւորը: Նաեւ ընտանիքում խոսել է պետք, բայց վիճելուց անգամ պետք է գնալ դեպի հաշտեցում, վիճել, հետո հաշտվելու համար, այլ ոչ թե սեփական ես-ը առաջ տանելով՝ անհաշտություն ստեղծել:

Անի, հայտնի մարդկանց անձնական կյանքը շատ է քննարկվում հասկանալի պատճառներով: Նույն կերպ մարդիկ շատ են քննարկումՍտեփանի առաջին ամուսնությունը եւ ենթադրություններ անում Ձեր վերաբերմունքի մասին: Ի վերջո՝ այդ փաստը Ձեր հարաբերությունների համար ի՞նչ նշանակություն ունի:

- Գիտեք, ես երբեք այդ թեմայով չխոսելու խնդիր չունեմ, Ստեփանն էլ առաջին ու վերջինը չէ, ով երկրորդ անգամ է ընտանիք կազմել: Ես էլ մինչ Ստեփանը լուրջ հարաբերություններ ունեցել եմ, որը կրկին հանրության աչքի առաջ է եղել, բայց չի ստացվել ու դրա մեջ վատ բան չկա: Ինձ զայրացնում է միայն այն, որ յուրաքանչյուր պարագայում փորձում են մեկը մյուսի հետ կապել՝ վերագրելով, թե ես եմ Ստեփանի բաժանության պատճառը եղել: Մինչև ամուսնանալը ես չգիտեի, թե ինչ է ամուսնական կյանքը եւ կին ու տղամարդ հարաբերությունները, իսկ հիմա շատ լավ գիտեմ: Եթե հարաբերություններն ամուր են եւ կա սեր, եթե այդ կապը մաքուր է, ոչ մեկը չի կարող այն քանդել: Ստեփանը, բնականաբար, հոգ է տանում իր առաջին աղջկա մասին: Մենք շատ առողջ ենք մոտենում այս հարցին, ես ոչ մի կռիվ ու խնդիր չունեմ, երբեք չեմ էլ խոչընդոտի Մարթայի եւ Ստեփանի առաջնեկի հարաբերություններին:

Ճիշտ է՝ շատ կարեւոր աշխատանքով եք այս պահին զբաղված, բայց գործնական կյանք վերադառնալու մասին դեռ չե՞ք մտածում:

- Մոտ 8 տարի «Դերասանի վարպետություն» եմ դասավանդել եմ ԵՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժնում, բայց հիմա դեկրետային արձակուրդում եմ: Հավանաբար, սեպտեմբեր ամսից արդեն կրկին կվերադառնամ այդ աշխատանքիս:

Անի, երգարվեստին վերադառնալու ծրագրեր այդպես էլ չունե՞ք:

- Ոչ, երբեք, այդ էջն ինձ համար փակել եմ: Շատ վաղուց նոր երգեր չեմ երգում, վերջերս միայն մի քանի կենդանի հնչեղությամբ համերգների մասնակցեցի եւ եթե նման առիթ էլի լինի, մեծ սիրով կմասնակցեմ, բայց երգեր ձայանգրել, վաճառել, գնալ հյուրախաղերի, դրանք իմ համար չեն: Ես ուրիշ բան էի սպասում, բայց ուրիշ բանի առաջ կանգնեցի:

Անի, հետեւո՞ւմ եք հայկական երգարվեստում կատարվող անցուդարձին: Շատերիկարծիքով մենք անդունդի եզրին ենք կանգնած, դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետները:


- Այն ժամանակ, երբ ես այս ասպարեզում քայլեր էի ձեռանրկում, մի փոքր այլ էր: Այն ժամանակ յուրաքանչյուր երգ անցնում էր երկար ճանապարհ մինչև ներկայացվելը: Այն տարիներին դժվարություններ կային, որոնք պետք էր հաղթահարել, բայց այդ դժվարությունները միայն որակի օգտին էին: Կար ճիշտ ու առողջ մրցկացություն, կարեւորվում էր անցած դպրոցդ, երգ ձայնագրելիս հետեւում էիր, թե ով է այն գործիքավորում կամ ովքեր են երգի հեղինակները: Հիմա ով պատահի, երբ պատահի եւ ոնց պատահի վիճակն է: Չեմ ուզում փնովել ոչ մեկին, ամեն մարդ իր ճանապարհն ունի, բայց ինձ համար մինչ այսօր էլ կարեւոր են, թե ովքեր են նույն երգի հեղինակները: Այսօր, եթե երգի հեղինակների անունները ինձ ոչինչ չասեն, ես ուղղակի չեմ լսում դրանք, ինչքան էլ լավ երգիչ կատարի:

Ո՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում
Ամենադիտված