Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս, Հերմոն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 10-ի 08։00-ի դրությամբ Թուրքիայում թանգարանների թիվը հասել է 664-ի Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում nւժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Ռուբիո Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ՉԼ. Գործող գավաթակիր ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Սլովան»-ին, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Առնո Բաբաջանյան փողոցում


«Կառավարությունը զրո է իր ամբողջ էությամբ, գիտելիքներով, հմտություններով, մասնագիտական պատրաստվածությամբ և ցանկացած այլ բնութագրիչներով». Աուդիտորների պալատի նախագահ

Քաղաքականություն

Դրամի արժևորումը շարունակվում է, հակառակ գործընթացն է դոլարի պարագայում: Այս իրավիճակում գնաճը շարունակվում է ահռելի տեմպերով, մինչդեռ քաղաքացիները տարակուսած են՝ դոլարի արժեզրկումը չէ՞ր ենթադրում գնանկում: Մյուս կողմից՝ այս տատանումները մեծ վնաս են հասցնում արտահանողներին, վերջիններս ահազանգում են խնդիրների մասին, բայց բողոքները կարծես տեղ չեն հասնում: Պաշտոնական հանդիպումներ են կազմակերպվում, օրինակ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, բայց գործնական քայլեր, կարծես թե, չկան: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանից նախ և առաջ հետաքրքրվեցինք ԿԲ-ն կիրառո՞ւմ է համապատասխան գործիքակազմ՝ դիմակայելու ստեղծված իրավիճակին և մեղմացնելու քաղաքացիների հոգսերը: Պարոն Սարգսյանի պատասխանը միանշանակ էր՝ իհարկե, ոչ: «Կենտրոնական բանկի մեկնաբանությունները վերջերս բավականին անլուրջ են դարձել: Եթե ժամանակին ԿԲ-ին կարողանում էինք նայել որպես պետական եզակի ադեկվատ կառույցներից մեկի, որի ասածների մեծամասնությունը ճշմարտություն էր, այժմ չենք կարող այդ կարծիքն արտահայտել: ԿԲ-ի միակ փաստարկը հետևյալն է՝ փորձում ենք զսպել ապագա և ներկայիս գնաճը՝ դրամի արժևորումը պահպանելով: Դա մի բառակապակցություն ու եզրույթ է, որը երբեք որևէ կողմ չի կարողանա հիմնավորել. ո՛չ ընդդիմախոսները կարող են հիմնավորել՝ ամեն դեպքում ապագա գնաճն այս քայլով զսպվեց, թե ոչ, ո՛չ էլ Կենտրոնական բանկը: Եթե ապագայում գնաճը պայմանականորեն եղավ 20 տոկոս, ԿԲ-ն ասելու է՝ եթե դրամի արժևորումը չլիներ, գնաճը կարող էր լինել 40 տոկոս: Սա ընդամենն օդում հնչեցրած միտք է, որը չունի հիմնավորում և բավականին անլուրջ է»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Վերջին շրջանում քաղաքացիներին հանգիստ չի տալիս հուլիսի 1-ից գործող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը: Չնայած իշխանությունները պնդում են, որ այս օրենքը կյանքի է կոչվել բացառապես քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, բայց քաղաքացիներն ու տնտեսվարողներն այլ կարծիք ունեն: Օրենքը գործում է արդեն մեկ ամսից մի քիչ ավելի, դրա վերաբերյալ կանխատեսումները, վատ իմաստով, արդարացվա՞ծ են: «Վնասներ են կրում նախ դրամական միջոցները ստանալու ժամանակ, զրուցում ենք մարդկանց հետ, կան դեպքեր, երբ մարդիկ 10, նույնիսկ 15 օր հետո են գումարները ստանում, իսկ գումարի տնօրինումը բանկերի համար համարվում է ձրի փող, 15 օր բիզնեսի փողը պահում են իրենց մոտ, շրջանառում և տոկոսից ստանում են շահույթներ, իսկ բիզնեսը դրանից տուժում է, որովհետև պայմանագրային պարտավորությունների, կրեդիտորական պարտքերի մարում չի կարողանում կատարել: Կազմակերպությունները պարբերաբար բախվում են այլ խնդիրների ևս: Օրինակ՝ վերջերս մի քանի արձագանք ստացանք, որ փոստով նամակ ուղարկելու ժամանակ ասում են՝ գնացեք, փոխանցում կատարեք, հագեցված չեն տերմինալներով կամ իրազեկված չեն պատշաճ կերպով և կանխիկ վճարում չեն ընդունում, պատկերացնո՞ւմ եք՝ այդ 150-200 դրամները չեն ընդունում և բիզնեսի, նրա բնական աշխատանքի համար խոչընդոտներ ստեղծում: Տուրիստական հոսքերի համար են մեծ խնդիրներ առաջացել՝ կապված թանգարաններ և պատմամշակութային կենտրոններ այցելությունների հետ: Մուտքը վճարովի է, տուրիստական ընկերությունն օտարերկրյա զբոսաշրջիկներին ընդունելու դեպքում չի կարողանում կանխիկով վճարումները կատարել: Ստացվում է, որ մեր մշակույթն աշխարհում ճանաչելի դարձնելու փոխարեն խոչընդոտում ենք դրա տարածմանը: Կարծում եմ՝ սա շատ ավելի բացասական հետևանքներով քայլ է»,-հավելում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ներկայումս արդեն փաստարկված կարելի է պնդել՝ այս օրենքը չարիք է Հայաստանի տնտեսության համար և այս պայմաններում օրենքն անհապաղ պետք է չեղարկվի:

Մեր կյանքում դրական որևէ տեղաշարժ չի նկատվում: Եկամուտները չեն աճում, անգամ նվազում են, ծախսերն՝ ավելանում, սեփական մաշկի վրա ենք զգում, որ մեր կյանքը վաղուց արդեն բարեկեցիկ չէ, բայց իշխանությունները թվեր ու փաստեր են ներկայացնում, որոնց համաձայն ամեն ինչ այնքան էլ վատ չէ, դեռ մի բան էլ՝ հակառակը: «Դպրոցում սովորելուս տարիներին հինգ բալանոց համակարգն էր գործում, ամենացածր գնահատականը երկուսն էր: Կային սկզբունքային ուսուցիչներ, որոնք մեկ էին նշանակում: Հիմա ես կառավարությանը զրո եմ նշանակում, ոչ թե մեկ: Կառավարությունը զրո է իր ամբողջ էությամբ, գիտելիքներով, հմտություններով, մասնագիտական պատրաստվածությամբ և ցանկացած այլ բնութագրիչներով: Զրոյին այլ կերպ գնահատել, այլ բնութագիր տալ չենք կարող: Ինչ վերաբերում է նրանց հայտարարություններին, սովորաբար իրենք տորպեդահարում են տնտեսական աճը: Տնտեսագիտական համայնքից դեռևս չեմ հանդիպել նույնիսկ պրոիշխանական մասնագետի, որը կկարողանա այս տնտեսական աճը գովաբանել: Դեռ չեմ հանդիպել, գուցե կան: Տնտեսական աճի շոգեքարշը 30 տոկոսանոց ծառայությունների ոլորտն է, մի մասը ստեղծված IT կազմակերպություններն են, որոնք ՌԴ-ից տեղափոխվել են ՀՀ, սրանք տնտեսական աճի իմիտացիա են, ոչ թե տնտեսական աճ, մյուս մասը ռեստորանային և հյուրանոցային բիզնեսն է, տուրիստական ահռելի հոսք ունեցանք, նաև ուկրաինական պատերազմի հետ կապված, միևնույն ժամանակ ունենք զրո արդյունաբերություն և բացասական գյուղատնտեսություն, ունենք աղքատության նույն մակարդակը, անընդհատ ավելացող գնաճ և գործազրկության նույն մակարդակը: Տնտեսագիտության մեջ մակրո մակարդակում կան տնտեսությունը բնութագրող մի քանի ցուցանիշներ: Շատերը տնտեսությունը բնութագրելու համար ՀՆԱ-ն են վկայակոչում, բայց ինձ համար շատ ավելի կարևոր ցուցանիշներ կան գործազրկության, աղքատության և գնաճի մակարդակները և բանկային տոկոսադրույքները: Այս բոլոր ոլորտներում ունենք կամ բացասական տեղաշարժ, կամ ընդհանրապես տեղաշարժ չունենք, ունենք միայն կենտրոնամերձ հատվածներում սրճարանների և ռեստորանների շրջանառության որոշակի աճ, ընդ որում, այն իր հետևից չի քաշել տարել նվազագույնը խմիչքի, ծխախոտի և սննդի արդյունաբերությունը, նշանակում է, որ կառավարությունը խոսում է ուղղակի ոչնչի մասին»,-եզրափակում է Աուդիտորների պալատի նախագահը:

Լուսինե Առաքելյան

Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԿարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս, Հերմոն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 10-ի 08։00-ի դրությամբ Թուրքիայում թանգարանների թիվը հասել է 664-ի Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում nւժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Ռուբիո Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ՉԼ. Գործող գավաթակիր ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Սլովան»-ին, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Առնո Բաբաջանյան փողոցում Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ Ֆիլիպինների մոտ նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, 87-ը համարվում են անհետ կորած Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցի Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Բեսենտն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ամերիկան ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում կդառնա կոմունիստական. Թրամփ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Քարնին Զելենսկիի հետ կհանդիպի սեպտեմբերի 10-ին Կալգարիում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանին միջուկային օբյեկտում գործունեության համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀ
Ամենադիտված