Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով


Ինչ վիճակ է Գեղարքունիքի մարզում, ինչ քայլերի են անցել Ադրբեջանի զինված ուժեր

Անվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Վարդենիս, Կութ, Սոթք, Նորաբակ, Վերին և Ներքին Շորժա բնակավայրեր, ինչպես նաև Վերին Շորժայի սարատեղի։ Քրիստիննե Գրիգորյանի փաստահավաք այցը մեկնարկել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպմամբ։

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ մարզպետը Պաշտպանին է ներկայացրել մարզի խնդիրները, առաջնահերթ կարգով՝ սահմաններին տիրող իրավիճակի, բնակավայրերի գազաֆիկացման, խմելու և ոռոգման ջրի հասանելիության, գյուղատնտեսական աշխատանքների համար առկա խոչընդոտների, մարզում իրականացվող շինարարական աշխատանքների, իրականացվող ու նախատեսված սուբվենցիոն ծրագրերի և այլ հարցերի վերաբերյալ:

Պաշտպանը նշել է, որ տեղյակ է մարզում առկա խնդիրներին, որոնք առավել են սրվել 2021թ. մայիսի 12-13-ին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումներից հետո: Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ ինտենսիվորեն կշարունակվեն ՄԻՊ աշխատակազմի փաստահավաք աշխատանքները. «Կլինենք համայնքներում, բնակիչներից կհավաքագրենք ու կծանոթանանք հիմնախնդիրներին, բնակչությանը հուզող հարցերին, նաև պատրաստ կլինենք համատեղ շարունակելու քննարկումներն՝ առկա խնդիրները լուծելու համար»։

Հաջորդիվ Պաշտպանն այցելել է Գեղարքունիքի ՄԻՊ մարզային ստորաբաժանման գրասենյակ, որտեղ ծանոթացել է գրասենյակի ընթացիկ աշխատանքներին, մարզային ստորաբաժանման կողմից ուսումնասիրության փուլում գտնվող դիմումների ընթացքին, ինչպես նաև քննարկվել են կատարվելիք աշխատանքները։

Այնուհետև, Պաշտպանը և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Վարդենիս համայնք, որտեղ հանդիպել են համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ: Տեղում քննարկվել են խոշորացված համայնքի մարտահրավերները, առաջնահերթությունները, համայնքի առջև ծառացած անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները:

Մարդու իրավունքների պաշտպանը Վարդենիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Վերին և Ներքին Շորժա բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ: Մարդիկ Պաշտպանին մտահոգություն են հայտնել հիմնականում անվտանգային հարցերի վերաբերյալ: Նշել են, որ ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով չեն կարողանում օգտագործել իրենց հողատարածքները, խոտհարքները, արոտավայրերը: Գործնականում ծայրաստիճան դժվարացել, իսկ որոշ դեպքերում անհնարին է դարձել իրենց համար սեփականության իրավունքի իրացումը։

Նորաբակ սահմանամերձ համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են նախևառաջ անվտանգության ապահովման հարցեր։

Բնակիչներն առաջնահերթ են համարել նաև խմելու և ոռոգման ջրի հասանելիության հարցը, ինչպես նաև նշել, որ խոտհարքների և արոտավայրերի կրճատման պատճառով գրեթե անհնար է դարձել անասնապահությամբ զբաղվելը, էականորեն պակասել է անասնագլխաքանակը: Բարձրացվել են նաև համայնքի վարելահողերից հենց համայնքի բնակիչների կողմից օգտվելու հետ կապված խնդիրներ։

Սահմանամերձ Կութում բնակիչները Պատպանին ներկայացրել են անվտանգային և սոցիալ-տնտեսական հարցերին վերաբերող նույնանման մտահոգություններ և խնդիրներ։ Կութի բնակիչները նշել են նաև առաջնային լուծում պահանջող խմելու և ոռոգման ջրի մատակարարման, միջհամայնքային տրանսպորտի հասանելիության, գյուղի ճանապարհի վերանորոգման և լուսավորության ապահովման հարցերը: Դեռևս լուծում չի ստացել անցյալ տարի ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տարածք անցած ու չվերադարձված Կութի բնակիչներին պատկանող ավելի քան 80 գլուխ խոշոր եղջերավոր անասունների փոխհատուցման հարցը։

Սոթքում մշտադիտարկման այցի ընթացքում բնակիչները Պաշտպանին մտահոգություն են հայտնել անվտանգային և զբաղվածության ապահովման խնդիրների վերաբերյալ: Բացի այդ, նշել են, որ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատատեղերի կրճատման պատճառով համայնքի բնակիչները հայտնվել են գործազուրկ մնալու վտանգի առջև: Բնակիչները հայտնել են, որ ադրբեջանական ներխուժումներից հետո բնակավայրում մարդկանց բնականոն կյանքը խաթարվել է, դժվարությամբ են կարողանում կենսական կարիքները հոգալ, ունեն խմելու և ոռոգման ջրի խնդիր, արոտավայրերի պակասի պատճառով չեն կարողանում անասնապահությամբ զբաղվել:

Փաստահավաք աշխատանքների արդյունքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև բնակիչների կողմից բարձրացված հարցերը քննարկվել են համայնքապետարանի ներկայացուցիչների հետ, ովքեր նշել են, որ մի շարք հարցեր արդեն իսկ լուծման ընթացքի մեջ են:

Պաշտպանի այցելած բոլոր համայնքներում բնակիչները պատմել են ադրբեջանական զինված ուժերի կողմից համայնքի բնակիչներին մշտական վախի մեջ պահելու և վնասարարությամբ զբաղվելու դեպքերի մասին, որոնք համակարգված ու միատեսակ ձեռագրով իրականացվող գործողություններ են։ Մասնավորապես՝ ադրբեջանական զինված ուժերը մեծ ծավալներով այրում են գյուղացիների հնձած խոտը, գողանում մեծ ու մանր եղջերավոր անասուններ, կրակում իրենց դիրքերին մոտ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ, ովքեր մշակում են սեփականությամբ իրենց պատկանող հողը, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում բնակիչների տների պատուհանները, թռչող անօդաչու սարքեր կիրառում համայնքների օդային տարածքներում գիշեր թե ցերեկ։

Նկարագրված գործողությունները վկայում են, որ իրենց բնակավայրերում համայնքների կյանքն անհնարին դարձնելուն միտված ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր գործողությունները կրում են շարունակական, համակարգված ու մեկ կետից ղեկավարվող բնույթ։

Արձանագրված բոլոր խնդիրները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, լիազորությունների ամբողջ ծավալով միջոցներ են ձեռնարվելու խնդիրների լուծման ուղղությամբ:

Պաշտպանը համապատասխան գրություններ կհասցեագրի իրավասու գերատեսչություններին, ինչպես նաև միջազգային իրավասու կազմակերպությոուններին ու դերակատարներին կներակացնի խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունները։

Երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱրտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Առևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար
Ամենադիտված