1 զոհ, 1 վիրավոր. Գիշերը Երևանում իրավիճակն արտակարգ է եղել
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ հուլիսի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 00։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արա Խաչատրյանը իր վարած Toyota մակնիշի 77 ՍQ 777 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի 7-րդ հասցեի դիմաց՝ Խանջյան թունելից դեպի Հերացի թունել տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 47-ամյա Ահմադ Ասկարիին և 31-ամյա Սեդիդեր Մորադպուրիին։ Հարվածի հետևանքով վերջինս շպրտվել և բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտիով երթևեկող Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արմեն Մուշեղյանի վարած BMW X5 մակնիշի 05 PP 001 համարանիշի ավտոմեքենայի վրա։
Ավելին՝ այստեղ