Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով


«Արևագորգը» պատրաստ է․ նախաձեռնությանը առաջինը միացել էր IDBank-ը

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինհաշմանդամություն ձեռք բերած Ռուսլան Թումանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Նորայր Ավագյանը և Սեյրան Սողոյանը հուլիսի 28-ին կապեցին շուրջ մեկ տարի գործվող «Արևագորգի» վերջին հանգույցները: Գորգը կտրելու արարողությունը նույնպես տղաների ձեռքով կատարվեց։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) և «Մեգերյան կարպետ»-ի համատեղ «Կապիր, որ․․․» խորագրով այս նախաձեռնությունը մեկնարկել է 2021թ․ հունիսի 4-ին, որի շրջանակում յուրաքանչյուր ոք կարող էր Արևագորգի իր հանգույցը կապել և ամեն մի հանգույցի դիմաց նվիրաբերել 1,000 ՀՀ դրամ (2 դոլար կամ եվրո, կամ 150 ռուբլի)՝ այդպիսով կանգնելով բոլորիս համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։ 

Մոտ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, դպրոցականներ ու հանրահայտ սիրված անձինք ամեն օր այցելում էին Մարիոթ հյուրանոցի ցուցասրահ ու կապում գորգի իրենց հանգույցը․ առաջինը «բարեԳործեց» IDBank-ը։ Նվիրաբերելով 1 մլն ՀՀ դրամ՝ IDBank-ի աշխատակիցները 1000 կապով հիմք դրեցին Արևագորգի առաջին շարքերին։ Բացի այդ նույն օրը Իդրամն ու IDBank-ը հայտարարեցին, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուն հերթական անգամ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն է լինելու։ Արդյունքում՝ 2021 թվականի հունիս-հուլիս ամիսների «մի դրամների» ողջ գումարը՝ 6․925․000 ՀՀ դրամ, փոխանցվեց 1000+ հիմնադրամին։

Ինչպես «Մի դրամի ուժը», այնպես էլ «Արևագորգի» նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում են այն գաղափարը, որ անգամ փոքր, բայց միասնական ներդրումով մենք կարող ենք արժանապատիվ ապագա ստեղծել մեր զինվորների և նրանց ընտանիքների համար։

«Արևագորգի» նախաձեռնության շնորհիվ մինչև օրս հավաքագրվել է 8,123,000 ՀՀ դրամ, սակայն «Արևագորգի» ճանապարհն այսքանով չի ավարտվում․ այն տեղափոխվել է «Մեգերյան կարպետ»՝ անցնելու հատուկ լվացման և մշակման գործընթացը, որից հետո այն կվաճառվի աճուրդով և ամբողջ հասույթը «Մեգերյան կարպետ»-ի  կողմից կփոխանցվի ԶԱՀ-ին։ 

Միասին՝ հերոսի կողքին

***

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հունիսի 8-ին։ Երկու տարվա ընթացքում տարբեր հիմնադրամների ու նախաձեռնությունների է փոխանցվել 88 մլն ՀՀ դրամից ավելի գումար։ 

***

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» շահույթ չհետապնդող, պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է։ Այն ստեղծվել է 2017թ․ ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, զինհաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: 

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։ 

Մեր սկզբունքներից են թափանցիկությունը և հաշվետվողականությունը, որոնք ապահովում ենք կայքում հրապարակելով Հիմնադրամի կատարած բոլոր հատուցումները, ինչպես նաև ստացված բոլոր նվիրաբերությունները և պարտադիր վճարները։ Մենք նաև որդեգրել ենք արդարության սկզբունքը․ մենք հատուցումներ ենք տրամադրում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված, անհայտ բացակայող զինվորների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն 1-ին կամ 2-րդ խումբ ձեռք բերած զինվորներին անկախ նրանց սոցիալական հնարավորություններից և դիրքից։

Нет описания.

«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱրտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Առևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները
Ամենադիտված