ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Սևանում
Ուշադրության կենտրոնումSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչութան Սևանի քննչական բաժնում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանի որոշմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Այդ օրը, ժամը 03։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Մ-ն իր վարած Ople Vectra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 72-ամյա Մնացական Մ-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է «Սևան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի հետ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Սևան» ԲԿ, որից հետո վարորդը զանգահարել է ոստիկանության Սևանի բաժին և հայտնել կատարվածի մասին։
Ավելին՝ այստեղ