Հայ ձյուդոյիստները Եվրոպայի պատանեկան փառատոնում մեդալներ են նվաճել
ՍպորտՍլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանի պատվիրակներից մեդալներ նվաճեցին ձյուդոիստները։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, հրազդանցի Վահե Աղասյանը (55 կգ քաշային կարգ) և երևանցի Արտակ Թորոսյանը 73 (կգ) իրենց հաշվին գրանցել են չորս հաղթանակ, մեկ պարտություն, և դարձել են բրոնզե մեդալակիր: Ի դեպ, երկուսին էլ մարզում են իրենց հայրերը՝ համապատասխանաբար Կարեն Աղասյանը և Վահե Թորոսյանը։
Այսօր տատամի կելնի Գոռ Կարապետյանը (81 կգ), որն Եվրոպայի այս տարվա պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է: