Գլխի և կրծքավանդակի վնասվածքներով բուժօգնության է դիմել 36-ամյա կին
Ուշադրության կենտրոնումՀուլիսի 24-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով բուժօգնության է դիմել 36-ամյա կին: Նա հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է տան աստիճաններից ընկնելու հետևանքով: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կինը վնասվածքները ստացել է այլ հանգամանքներում:
Պարզվել է, որ հուլիսի 23-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Աքորի գյուղի մի խումբ բնակիչներ գյուղի վարչական տարածքում հացկերույթի են եղել, ինչից հետո «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով գյուղ վերադառնալու ճանապարհին ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորների միջև վեճ է սկսվել, հայհոյել և վիրավորել են իրար: «ՎԱԶ-2106»-ի վարորդը զայրանալով՝ սկսել է վարել ավելի արագ, ինչի պատճառով մեքենան սկսել է պտտվել և դուրս գալով երթևեկելի գոտուց՝ բախվել է գազատար խողովակին, այդ ընթացքում էլ 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներ է ստացել:
Ավելին՝ այստեղ