Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան


ՀՀ սփյուռքի նախարարությունն ու գլենդեյլահայությունը քննարկել են հայապահպանության հարցեր

Header

 ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության մասնակցությամբ հուվարի 26-ին կազմակերպվել է հեռուստակամրջի ընթացքում քննարկվել են ԱՄՆ պետական դպրոցներում սովորող հայ աշխակերտների շրջանում հայոց լեզվի իմացությանն ու պահպանմանն ուղղված աշխատանքները, սփյուռքի նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին, հայոց լեզվի արագացված ուսուցման և ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին ակտիվ մասնակցություն ապահովելու հարցեր:

Քննարկումն ուղիղ հեռարձակվել է Գլենդելլի հայկական «ԷյԷյԲիՍի-Հայ Վիժըն» հեռուստատեսությամբ՝ սփռվելով նաև Մեքսիկայի և Կանադայի տարածքներում: Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը,  Համահայկական ծրագրերի և Ամերիկայի հայ համայնքների վարչությունների և նախարարության այլ աշխատակիցներ: Գլենդեյլից մասնակցում էին «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության վարչության նախ ագահ Վահիկ Ծատուրյանը, կրթական հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանը, հայոց լեզվի ուսուցիչներ Սիրանուշ Բակունցը և Կարինե Բաբայանը, ինչպես նաև Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարպետյանը,  Գլենդեյլի կրթական խորհրդի անդամ Արմինե Կարպետյանը, Բըրբանկի կրթական խորհրդի անդամ Արմոնդ Աղախանյանը, Բալբոայի և «Թոմաս» Ջեֆերսոն տարրական դպրոցների տնօրենններ Սոնա Առաքելյանը և Մարինե Ավագյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի անդամ Մարատ Հայրապետյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Արմելլա Շաքա րյանը և այլք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով տեսաժողովի մասնակիցներին` նախարար Հ.Հակոբյանը մասնավորապես նշել է. ««Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը խոշոր և կարևոր հաստատություն է, միավորում է շուրջ երեք տասնյակ դպրոցներ և հայապահպանական կարևոր գործունեություն է իրականացնում: Այսօր դժբախտաբար վտանգված է մեր լեզուն, ձուլման գործընթացն ավելի է արագացել: Եվ մենք խոնարհվում ենք այն մարդկանց առջև, ովքեր մտահոգված են այս հարցով, համախմբվում են, որ պահեն, պահպանեն լեզուն: Հատկապես «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը կարողանում է նաև օտար դպրոցներում հայոց լեզվի պահպանման ծրագրեր իրականացնել: Մեր ազգի առջև ծառացած կարևոր խնդրի լուծմանն են ուղղված նաև մեր նախարարության շատ ծրագրեր: Կցանկանայի, որ «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին մասնակցեն նաև «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության բոլոր 29 դպրոցների ուսուցիչները: Կարևոր ծրագրերից է նաև հայերենի արագացված ուսուցման դասընթացները: Սիրով հրավիրում ենք  Հայրենիք՝ անվճար կատարելագործելու հայերենի իմացության մակարդակը: Կարևոր է, որ կրթական գործի կազմակերպիչները ուշադրություն դարձնեն նաև «Արի տուն» ծրագրին: Ծրագրի ընթացքում ստեղծվում է հետաքրքիր միջավայր, ավելի քան 30 երկրների երեխաները հանդիպում են Հայրենիքում, ծանոթանում են միմյանց հետ, կապվում են Հայաստանի հետ: Շատերը հետո գալիս են Հայաստան՝ ուսումը շարունակելու, իրենց հետ բերում են ընկերներին, ծնողներին: Եվ, որ շատ կարևոր է, սովորում են հայերեն, ծանոթանում են հայոց պատմու թյանը, մշակույթին: Այս տարի նշելու ենք Հայաստանի անկախության 25-ամյակը: Ուզում եմ՝ հիշեք ու հպարտանաք, որ 12 միլիոնանոց ազգ են, ուժեղ ենք, հզոր և միասնաբար պետք է ամեն ջանք ուղղենք հայի, Հայաստանի շենացմանը»:

Հայապահպանության խնդիրների մասին խոսել է «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանը: Նա համառոտ ներկայացրել է հաստատության գործունեության նպատակներն ու հիմնական ուղղությունները, նշել, որ Միացյալ Նահանգներում մեծ թվով հայ աշակերտներ հաճախում են ամերիկյան պետական և մասնավոր դպրոցներ և նրանց ուծացման վտանգն առավել մեծ է: Հեռուստակամրջին մասնակցող ուսուցիչները նշել են, որ «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը  ամերիկյան դպրոցների հայ աշակերտների համար շաբաթական երկու օր կազմակերպում են հայոց լեզվի և պատմության դասընթացներ՝ չորս ժամ տևողությամբ: Մեկ այլ ծրագրով՝ Կալիֆորնիայի դպրոցներում կրթական ծրագրով նախատեսված առարկաների 50%-ի ուսուցումը կազմակերպվում է հայերենով: Հայապահպանության, հայերենի ուսուցման գործում կարևորվեց նաև ծնողների, ընտանիքի դերը, արվեցին հետաքրքիր առաջարկներ ու հարցադրումներ:

Հայերենի ուսուցման նրբությունների մասին խոսել է Կրթության ազգային ինստիտուտի մասնագետ, հայոց լեզվի մեթոդիստ, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Մկրտչյանը:

ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը ներկայացրել են նախարարության աշխատակիցները: «Արի տուն» ծրագրի մասին խոսել է աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Ծրագրի մասին հետաքրքիր հուշեր էպ ատմել «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանը: Նրա խոսքով՝ «Արի տուն» ծրագիրը շրջադարձային եղավ իր որդու կյանքում, քանի որ նա կապվեց Հայրենիքի և մայրենիի հետ և այժմ շարունակում է խորացնել գիտելիքները հայոց լեզվի, հայոց պատմության ասպարեզում և կապերը արիտունցիների հետ: Օֆելյա Ծատուրյանը հիացմունքով է նշել, որ slaq uo;Արի տունը» իրականություն է և հպարտություն: «Սփյուռք» ամառային դպրոցի 2016թ.  գործունեությունը ներկայացրեց  ծրագրի ղեկավար, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

Ամփոփելով հանդիպումը՝ Հ.Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր հարցադրումների ու մտքերի համար: Նա, մասնավորապես, նշել է։ «Շնորհակալ եմ նաև հեռուստաալիքին՝ այս հետաքրքիր հնարավորությունը ստեղծելու համար, նաև հեռուստադիտողների բազմահազարանոց լսարանին ու հանդիպման մասնակիցներին՝ ազգի, պետության, ժողովրդի համար անչափ կարևոր թեմային անդրադարռնալու համար: Մեր նախարարությունը սփյուռքի հետ աշխատում է «Ճանաչել, վստահել, գործակցել» նշանաբանով: Որքան շատ ենք ճանաչում միմյանց, այնքան ավելի վստահում ենք իրար և ավելի շա տ ծրագրեր ենք իրականացնում միասին: Այս տարի Համաշխարհային հայկական կոնգրեսն ավանդաբար անցկացնում է Հայաստանի և Արցախի 25-ամյակին նվիրված մրցանակաբաշխություն: Շարադրությունների և նկարների մրցույթին կարող են մասնակցել նաև ձեր հաստատության աշակերտները: Ուզում եմ ընդգծել «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության կատարած մեծածավալ աշխատանքը, և, եթե կարողանանք, պետք է փորձենք ընդլայնել մեր դպրոցների թիվը: Կոչ եմ անում 2016թ. բոլորիս ջանքերը նպատակաուղղել դպրոցների թիվն ավելացնելուն, հայոց լեզուն պահպանելուն: Չէ˚ որ ինչպես իրավացիորեն նկատել է մեծ Ջ. Բայրոնը, Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է: Պահենք, պահպանենք այն, որ կարողանանք հաղորդակցվել Աստծո հետ»:

 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված