Կրակոցներ Հայաստանում
Ուշադրության կենտրոնումՈստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 27-ին 28-ամյա երիտասարդը ներկայացել է Աշտարակի բաժին, ապա տեղափոխվել նախաքննական մարմին և ձերբակալվել:
26.07.2022 17:10
Հուլիսի 26-ի գիշերը, ժամը 2.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց «Աշտարակ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին դիմել Ղազարավան գյուղի բնակիչ մայր ու որդի: Տասնհինգ րոպե անց հիվանդանոցից ստացվեց երկրորդ հաղորդումը. դեմքի քերծվածքներով բուժօգնության էր դիմել հոսպիտալացված կնոջ ավագ որդին` 30 տարեկան:
Աշտարակի օպերատիվ խումբն արդեն հիվանդանոցում էր, և նրանց հարցին որդիներն ու մայրը պատասխանեցին, թե վնասվածքները հասցրել է անհայտ անձը: Իրավապահները շուտով պարզեցին, որ նրանց հայտնածը հեռու չէ իրականությունից:
Ավելին՝ այստեղ