Պայմանագրային 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք
Ուշադրության կենտրոնումԿառավարության այսօրվա նիստում Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրեց նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի, պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի ու արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022 թվականին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին:
Նախագծի ընդունման դեպքում 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք:
Սարգսյանի խոսքով՝ ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված ու ՌՈՒ-ն ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ՌՈՒ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում:
Ավելին՝ այստեղ