Արտակարգ պատահար Գեղարքունիքում. կա զոհ և վիրավորներ
Ուշադրության կենտրոնումԱյսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Չկալովկա գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW X5 և ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 4 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Ավելին՝ այստեղ