Արտակարգ դեպք Սյունիքի մարզում
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանությունն ավարտվել է պայթյունով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը։ Պարզվել է, որ նույն թաղամասի շենքերից մեկի բնակիչ 30-ամյա Արթուր Ղ․-ն բակում ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել նույն թաղամասի բնակիչ 35-ամյա Մհեր Մ․-ին, որից հետո առաջացել է վիճաբանություն։
Ավելին՝ այստեղ