Twitter-ն ամենաակտիվ օգտատերերին ազատել է գովազդից
ՀասարակությունTwitter սոցիալական ցանցի տնօրինությունը սեփական նախաձեռնությամբ գովազդի դիտումից ազատել Է ոչ մեծ խումբ օգտատերերի: Ոմանց մոտ հայտարարությունները լիովին անհետացել են հաղորդումների ժապավենից, ոմանց մոտ Էլ դրանց քանակն զգալիորեն կրճատվել Է այն ծավալների համեմատությամբ, որոնցում գովազդը գալիս Է ծառայության սովորական բաժանորդներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Recode պորտալը՝ վկայակոչելով սեփական փորձը:
Հրատարակությունը նշում Է, որ փոփոխությունները մտցվել են մի քանի ամիս առաջ: Recode-ի աղբյուրները, որոնք չեն ցանկացել հայտնել իրենց անունները, հաստատում են, որ Twitter-ի՝ գովազդից ազատված բլոգերների թվում են ոչ միայն հռչակավոր մարդիկ: Նաեւ ծառայությունում հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են հեղինակի կողմից տրվող թվիթների քանակը եւ դրանցից մեջբերումներ անելու մակարդակը: Twitter-ում այդ կերպ հույս ունեն պահել ամենաակտիվ օգտատերերին: