Հրապարակվել է այսօր մահացած զինծառայողի լուսանկարը
ՀասարակությունՀուլիսի 17-ին զորամասում ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ ստացած զինծառայողն այսօր մահացել է։ Թեպետ դեպքը տեղի էր ունեցել օրեր առաջ, ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց երեկ, որում, մասնավորապես, ասվում էր․«Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։
Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում։
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն էլ Hraparak.am-ին փոխանցել էր, որ զինվորը այրվածքներ է ստացել վառարանի կայծից առաջացած հրդեհի հետևանքով:
Hraparak.am-ին հայտնի դարձավ, որ զինծառայողը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան գյուղից էր, անցյալ տարի էր զորակոչվել, տան միակ արու զավակն էր, ծնողները ևս երկու դուստր ունեն։
