Թբիլիսի գնացող երթուղային միկրոավտոբուսը վթարվել է. կան վիրավորներ
Ուշադրության կենտրոնումԱխալցիխե-Թբիլիսի երթուղային միկրոավտոբուսը Բորջոմիի մունիցիպալիտետի Կվաբիսխևի գյուղի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
«Ազատություն» ռադիոկայանի տարածած տեղեկության համաձայն՝ ավտովթարի պահին երթուղային տաքսիում եղել է 14 ուղևոր։ Նրանցից 8-ը կոտրվածքներով ու կապտուկներով տեղափոխվել են Բորջոմիի Geohospital կլինիկա, այս պահի դրությամբ նրանցից 6-ը դեռ բժիշկների հսկողության տակ են։
«Մեկը կոտրվածքներ ունի, հինգը՝ կապտուկներ, նրանց վիճակը կարելի է միջին ծանրության գնահատել»,- հայտնել է կլինիկայի մենեջեր Իրակլի Դիասամիձեն։
Ավելին՝ այստեղ