Ինչպես կարելի է «2-րդ կյանք» տալ հին խոհանոցային պարագաներին (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Եթե ձեր խոհանոցում կուտակվել է մեծ քանակությամբ հին ու առաջին հայացքից անպետք իր, մի՛ շտապեք դրանք աղբանոցն ուղարկել։ Ցուցաբերեք փոքր- ինչ հնարամատություն ու այդ իրերին «2-րդ կյանք» տվեք` դրանց միջոցով պատրաստելով ներքին հարդարանքի տարբեր պարագաներ:
AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է խոհանոցային հին պարագաների՝ դիզայներական «գլուխգործոցների» վերածման 10 հրաշալի օրինակ.
Սովորական թեյնիկը վերածվել է տերարիումի

Սպասքի մնացորդներից` հրաշալի ժամացույց

Թեյի բաժակները վերածվել են գեղեցիկ լուսատուների


Թեյի բաժակները` փոքրիկ ծաղկամաններ

Գունավոր մոմեր` թեյի բաժակների մեջ

Մոմակալներ` հարիչներից

Մոմակալներ` շերեփներից

Ձնեմարդ մոմակալներ` հին բաժակներից

Թավա- ժամացույց

Կեքսի ֆորմաները` լուսանկարի շրջանակներ
