Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս, Հերմոն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 10-ի 08։00-ի դրությամբ Թուրքիայում թանգարանների թիվը հասել է 664-ի Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում nւժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Ռուբիո Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ՉԼ. Գործող գավաթակիր ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Սլովան»-ին, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Առնո Բաբաջանյան փողոցում


Կառավարության նոր որոշումն այսօր ուժի մեջ մտավ

Քաղաքականություն

Հուլիսի 21-ին կառավարության որոշմամբ սահմանվել են ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշումն ուժի մեջ մտավ այսօր, հուլիսի 24-ին։

ԿԱՆՈՆՆԵՐ
ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԳԼՈՒԽ 1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Ավտոտրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործվող ճնշասեղմված բնական այրվող գազի կամ հեղուկացված ածխաջրածնային գազի լցավորման կայանների (այսուհետ` ավտոգազալցակայաններ) կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության Կանոններով (այսուհետ` Կանոններ) սահմանվում են ավտոգազալցակայաններ արտադրական վտանգավոր օբյեկտների (այսուհետ` ԱՎՕ) ու դրանցում կիրառվող էներգատեղակայանքների պայթյունա և հրդեհաանվտանգության և անվտանգ շահագործման տեխնիկական կամ արդյունաբերական անվտանգության նվազագույն պահանջներ՝ նպատակաուղղված ավտոգազավառելիքի առևտրի ժամանակ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների, տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի, պատահարների նախազգուշացմանը և կանխարգելմանը, այդ վթարների հետևանքով մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև աշխատողների կյանքի ու առողջության պաշտպանությանը:

2. Սույն Կանոնների նպատակն է`

1) տեխնոլոգիական սարքավորումներին վերաբերող միջազգային գործելակերպում կիրառվող չափանիշների և փորձի որդեգրման միջոցով ավտոգազավառելիքի հետ կապված հարաբերություններում կարգավորել առք ու վաճառքը և գործառությունները,
2) կանխել կամ նվազեցնել հրդեհի կամ պայթյունի առաջացման ռիսկի գործոնը,
3) ապահովել առողջության համար անվտանգ պայմաններ` ավտոգազալցակայանների աշխատողների կամ նշված կայաններում աշխատանք կատարող, տարածքում գտնվող գազ սպառողների և այլ մարդկանց համար,
4) ապահովել ավտոգազալցակայանների շահագործման արդյունքում օդային ավազանի և ջրային ռեսուրսների պահպանությունն աղտոտումից,
5) ավտոգազալցակայանները որպես ԱՎՕ՝ դրանց անվտանգ շահագործման, տեխնիկական կամ արդյունաբերական անվտանգության ապահովման կանոնների սահմանումը,
6) ճնշասեղմված բնական այրվող գազով կամ հեղուկացված ածխաջրածնային գազով աշխատելու համար գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված գազաբալոնային սարքավորումների անվտանգության ապահովումը՝ լցավորման փուլում,
7) ավտոգազալցակայաններում լցավորել, միմիայն ճնշասեղմված բնական այրվող գազը կամ նավթային գազը՝ հեղուկացված ածխաջրածնային գազը (այսուհետ` ՀԱԳ), որպես շարժիչային վառելիք օգտագործող ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված այն գազաբա- լոնները, որոնք լիցենզավորված կազմակերպության կողմից անցել են պարբերական վկայագրում (ապահովելով շահագործման մեջ գտնվող պարտադիր վկայագրում անցած գազաբալոնների թվի բարձրացում մինչև 100%), ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցը և տեղադրված վկայագրում անցած գազաբալոնը հաշվառված են տվյալ ոլորտը համակարգող լիազոր մարմնի կողմից վարվող գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների էլեկտրոնային շտեմարանում,
8) նվազագույնի հասցնել կամ բացառել մարդկային գործոնով պայմանավորված պատահարներն ու դժբախտ դեպքերը լցավորման փուլում, Կանոններով սահմանված նորմերի պահանջների և միջոցառումների կատարմամբ:

3. Կանոնները նախատեսված են տեխնիկական անվտանգության ոլորտում ավտոգազալցակայանների հետ կապված ցանկացած գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևերից) կողմից կիրառման համար, այդ թվում`

1) ավտոգազալցակայանների, այդ թվում՝ դրա կառուցվածքի մեջ մտնող ճնշակայանքների նախագծման, հավաքակցման, շահագործման, վերակառուցման, վերանորոգման, կոնսերվացման և օգտահանման ժամանակ,
2) ավտոգազալցակայանների ճնշակայանքների արտադրական անվտանգության կամ տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացման ժամանակ,
3) ինչպես նաև նախատեսվում են պայթյունավտանգ և վնասակար գազերի միջավայրում աշխատող ճնշակայանքներ նախագծող և նոր պատրաստող կազմակերպությունների կողմից օգտագործման համար:

4. Կանոնների պահանջները տարածվում են բնական այրվող գազի դասի վտանգավորության պայթյունավտանգ և վնասակար գազերի միջավայրում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող և վերակառուցվող, կոնսերվացվող, ապակոնսերվացվող և ապահավաքակցվող (օգտահանվող) ճնշակայանքների վրա:

5. Կանոնների պահանջների հետ անհամապատասխանության դեպքում, գործող ճնշակայանքների անվտանգ շահագործման և աշխատողների ու աշխատանքների անվտանգության ապահովման համար, ավտոգազալցակայանի սեփականատերը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրա կողմից լիազորված անձը (այսուհետ` շահագործող անձ) պետք է անհամապատասխանությունների վերացմանն ուղղված գործողություններ իրականացնեն և Կանոնները ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում այդ անհամապատասխանությունները վերացնեն:

6. Ավտոգազալցակայանի սեփականատերը կամ շահագործող անձն արտադրական պատահարների, դժբախտ դեպքերի, տեխնածին վթարների կանխարգելման և ռիսկերի նվազեցման, շահագործման ժամանակ աշխատանքների անվտանգ կատարման և աշխատողների անվտանգությունն ապահովելու համար, պետք է կազմակերպեն արտադրական շենքերի, շինությունների, ճնշակասրահների և դրանցում տեղակայված սարքավորումների անվտանգության գոտու տարածքների պարբերական զննումներ և համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի դրույթների մշակեն և իրականացնեն հետևյալ միջոցառումները`

1) ավտոգազալցակայաններն և ավտոգազալցակայանների պայթյունավտանգ և վնասակար գազերի միջավայրում աշխատող ճնշակայանքները գրանցեն ԱՎՕ-ի ռեեստրում և ենթարկեն տեխնիկական անվտանգության փորձաքննության` համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով ահմանված պահանջների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1359-Ն որոշումով սահմանված կարգի,
2) մշակեն և հաստատեն ավտոգազալցակայանի տեխնիկական անվտանգության վկայա- գիրը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի N 594-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,
3) ավտոգազալցակայանի անձնակազմի համապատասխան մասնագիտական որակա- վորում ունեցող ճարտարագիտատեխնիկական կադրերից նշանակեն տեխնիկական անվտանգության ոլորտի՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ մշտական վերահսկողություն իրականացնող և Կանոնների իմացության մասով ավտոգազալցակայանի անվտանգ շահագործման (սարքին վիճակի պահման և անվտանգ շահագործման ու հսկողության) համար պատասխանատու անձ (անձեր) կամ ստեղծեն պարբերական տեխնիկական զննումներ իրականացնող մասնագետներից կազմված տեխնիկական անվտանգության ծառայություն կամ այդ գործառույթների իրականացումը հանձնարարեն մասնագիտացված կազմակերպություններին` պայմանագրի հիման վրա, որոնք առնվազն երեք տարին մեկ անգամ անցնում են մասնագիտական որակավորման դասընթաց, ուսուցում, որակավորում (վերաորակավորում),
4) ավտոգազալցակայանի անձնակազմի աշխատողներից նշանակեն ճնշակայանքների սպասարկման համար մասնագետներ, որոնք տիրապետեն և ունակ լինեն իրականացնել արտադրական շենքերում, շինություններում, ճնշակասրահներում տեղակայված ճնշակների, սարքավորումների, մեքենաների, ագրեգատների, անոթների (տարողությունների, գազամբարների), լցավորման բաշխիչ աշտարակների, ամբարձիչ սարքավորումների և շահագործվող այլ ապարատների գործարկում, ստուգում, զննում և արդյունքների գրանցում դրանց համար ավտոգազալցակայանում մշակված համապատասխան գրանցամատյաններում, ինչպես նաև կազմակերպեն մասնագետների և սպասարկող անձնակազմի հրահանգավորում, տեսական ուսուցում, գիտելիքների պարբերական ստուգումներ առնվազն 12 ամիսը մեկ անգամ, այդ թվում՝
ա․ աշխատողները մինչև ինքնուրույն աշխատանքի թույլտվություն ստանալը, անցնում են նախնական հրահանգավորում՝ ավտոգազալցակայանի անվտանգ շահագործման (սարքին վիճակի պահման և անվտանգ շահագործման ու հսկողության, աշխատանքի անվտանգության) համար պատասխանատու անձի կողմից, այնուհետև՝ սկզբնական հրահանգավորում տվյալ աշխատատեղի համար՝ տվյալ աշխատատեղի ստորաբաժանման ղեկավարի կողմից։ Հրահանգավորումը կատարվում է ամսական մեկ անգամ, որի վերաբերյալ նշումներ կատարվում են դրա համար ավտոգազալցակայանում մշակված, համարակալված և կնքված հրահանգավորման գրանցամատյանում։

Գրանցամատյանում նշվում է նաև ինքնուրույն աշխատանքների թույլտվությունը։ Հրահանգավորման ժամանակ, ըստ հաստատված ծրագրի, աշխատողը պետք է անհրաժեշտ տեղեկատվություն ստանա իր աշխատատեղում առկա վնասակար գործոնների, հրդեհային անվտանգության մասին, ինչպես նաև համառոտ ուսուցում անցնի իր աշխատատեղին վերաբերող աշխատանքի անվտանգության ստանդարտների ծավալով։ Աշխատատեղի կամ աշխատանքի պայմանների փոփոխման դեպքում աշխատողն անցնում է լրացուցիչ ուսուցում և հրահանգավորում՝ սույն դրույթներին համապատասխան,

բ․ աշխատողների ուսուցումը, գիտելիքների ստուգումը կատարվում են ոչ ուշ, քան տարին մեկ անգամ, համապատասխան իրավասությամբ օժտված կազմակերպություններում կամ հաստատություններում՝ պայմանագրային հիմունքներով,
5) ճնշակայանքների և ճնշակային սարքավորումների տեխնիկական անձնագրերով և տեխնիկական փաստաթղթերով, ինչպես նաև ավտոգազալցակայանի ղեկավարության կողմից հաստատված շահագործման հրահանգներով սահմանված ժամկետներում կազմակերպեն և անցկացնեն սարքավորումների, լցավորման բաշխիչ աշտարակների, ավտոմատ կառավարման համակարգերի, գազի մշակման հանգույցի, ճնշակային հանգույցի, չորացման հանգույցի, մատակարարման և բաշխման փողրակի, ջրաքաշ (դրենաժային) տարողության, հակահրդեհային համակարգի, վտանգավոր տարածքների տեխնիկական զննումները, տեխնիկական արատորոշումը (դիագնոստիկա), փորձարկումները, ընթացիկ և պլանային վերանորոգումները` համաձայն նորմատիվ փաստաթղթերի պահանջների,
6) մասնագետներին և սպասարկող անձնակազմին ապահովեն անվտանգ շահագործման և հրդեհային անվտանգության հրահանգներով, ինչպես նաև նորմատիվային այլ փաստաթղթերով:

7. Ավտոգազալցակայանում շահագործվող բոլոր սարքավորոմները, ճնշակայանքները, որոնց վրա տարածվում են Կանոնների պահանջները, պետք է ունենան դրանց վերաբերյալ արտադրողի կողմից տրված տեխնիկական փաստաթղթերը, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտի փաստաթղթեր, այդ թվում`
1) քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության փորձաքննության փորձագիտական եզրակացություններով հաստատված ավտոգազալցակայանի համար նախատեսվող շենքերի կամ շինությունների կամ սենքերի նախագծային փաստաթղթեր, ինչպես նաև էներգամատակարարման, ջրամատակարարման, շանթապաշտպանության, օդափոխության, հակավթարային, հակահրդեհային և հատուկ սարքերի ու միջոցների ստուգման, փորձարկման ակտեր և կատարողական այլ փաստաթղթեր,
2) արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և հաշվառման մասին վկայական,
3) տեխնոլոգիական փաստաթղթեր և անձնագրեր` բոլոր տեսակի տեխնոլոգիական սարքավորումների, ճնշակների, անոթների (տարողությունների, գազամբարների), ապահովիչ սարքերի, հսկիչ-չափիչ սարքերի, խողովակաշարերի, արմատուրների, անվտանգության միջոցների և սարքերի, անհատական պաշտպանության միջոցների, որոնք օգտագործվում են ավտոգազալցակայանի շահագործման ժամանակ,
4) կազմակերպության ստանդարտով սահմանված`
ա. տեխնոլոգիական գործընթացները կանոնակարգող գործելակարգեր,
բ. արտակարգ իրավիճակներում գործելու պլան (վթարային իրավիճակների վերացման և տեղայնացման պլան),
գ. արտադրական, տեխնոլոգիական, հավաքակցման, գործարկման, կարգաբերման, նախնական փորձարկման և փորձարկման (բեռնվածքի տակ և առանց բեռնվածքի), փչամաքրման, շահագործման և վերանորոգման (այդ թվում` պլանային, ընթացիկ և վթարային), աշխատանքի պաշտպանության, էլեկտրա և հրդեհային անվտանգության և այլ պարտադիր հրահանգներ, կազմված Կանոնների և իրավական այլ ակտերի սահմանված պահանջներին համապատասխան, հաշվի առնելով ավտոգազալցակայանում կիրառվող սարքավորումների հետ արտադրողների կողմից առաքված տեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական անձնագիր, շահագործման հրահանգ, գծագրեր և այլն) պահանջները,
դ. կարգագիրթույլտվությամբ և աշխատանքների կատարման նախագծի մշակմամբ վտանգավոր աշխատանքների, վերանորոգման և զննման ենթակա տեխնիկական սարքավորումների ցանկեր և կատարման ժամկետների ժամանակցույցեր,
ե. տեխնիկական անվտանգության վկայագիր (փորձագիտական եզրակացությամբ հաստատված):

8. Ավտոգազալցակայանների շահագործման հրահանգը հաստատվում է տվյալ ԱՎՕ-ի սեփականատիրոջ կամ շահագործող անձի կողմից, մշակման ժամանակ հաշվի առնելով արտադրության պայմանները, տեխնոլոգիական գործընթացները կանոնակարգող գործելակարգի, սարքավորումներն արտադրողի տեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական անձնագրեր, հրահանգներ, տեխնիկական նկարագրություն, փոխադրվող նյութերի կամ պայթյունավտանգ և վնասակար գազերի ֆիզիկաքիմիական բնութագրեր և այլն), Կանոնների, ինչպես նաև ոլորտի հետ կապված իրավական այլ ակտերի սահմանված պահանջները:

Ավելին՝ այստեղ

Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԿարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս, Հերմոն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 10-ի 08։00-ի դրությամբ Թուրքիայում թանգարանների թիվը հասել է 664-ի Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում nւժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Ռուբիո Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ՉԼ. Գործող գավաթակիր ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Սլովան»-ին, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Առնո Բաբաջանյան փողոցում Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ Ֆիլիպինների մոտ նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, 87-ը համարվում են անհետ կորած Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցի Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Բեսենտն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ամերիկան ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում կդառնա կոմունիստական. Թրամփ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Քարնին Զելենսկիի հետ կհանդիպի սեպտեմբերի 10-ին Կալգարիում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանին միջուկային օբյեկտում գործունեության համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀ
Ամենադիտված