Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին


Հայաստանը և Ֆրանսիան նախապատրաստվում են Շառլ Ազնավուրի 100-ամյակին

Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման նպատակն էր քննարկել  Շառլ Ազնավուրի 100-ամյակին (2024 թ.) նվիրված միջոցառումների ծրագիրը, համագործակցության ուղիները:

Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը նախապատրաստական աշխատանքների փուլում է. մինչև 2024 թ.-ը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, որի նախագիծն արդեն պատրաստ է, նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ համերգ, բացել Ազնավուրի կենսագործունեությանը նվիրված ցուցահանդես: Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է Հայաստանում ևս Ազնավուրի արձանը տեղադրելու հարցը:  «Ազնավուր» հիմնադրամի տնօրենն առաջարկել է բոլոր միջոցառումներն անցկացնել Ֆրանսիայի հետ զուգահեռ, այդ թվում՝ արձանի տեղադրումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և ուրախությամբ փաստել, որ հայաստանյան կողմը սիրով կհամագործակցի հիմնադրամի հետ միջոցառումների ծրագիրն իրականացնելիս, և աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանը Հայաստանում կնշվի նույնքան վառ, որքան Ֆրանսիայում:

«Մենք պատասխանատու ենք, որ հայ-ֆրանսիական օրակարգը որևէ հարցում չտուժի»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկման ընթացքում կողմերը որոշել են հոբելյանի շրջանակում ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ համակարգելու հոբելյանական միջոցառումները:

Արթուր Մարտիրոսյանն իրազեկել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է համակարգող աշխատանքային խումբ՝ Հայաստանում գործող Ֆրանկոֆոնիայի բոլոր դերակատարների միջև կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը և ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակեպելու և իրականացնելու նպատակով: Խմբի անդրանիկ նիստը նախատեսվում է անցկացնել սույն թվականի հուլիսի 28-ին, որին հրավիրված է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն:

Հանդիպմանը մասնակիցներն անդրադարձել են նաև արդեն իսկ ձևավորված Ֆրանսիական ինստիտուտի և Շառլ Ազնավուրի թանգարանի տեղակայման խնդիրներին, գործունեության հեռանկարներին:

«Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են նաև Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի առկա խնդիրները, ներդրումների ծավալը և առաջիկա անելիքները:

Հիմնադրամը 12,5 մլն դրամի ներդրում է կատարել քոլեջի կահավորման, անհրաժեշտ տեխնիկայով, երաժշտական գործիքներով համալրման ուղղությամբ: Պարբերաբար կազմակերպվում են վարպետության դասեր, հրավիրվում են միջազգային ասպարեզում հայտնի մասնագետներ:

«Մեր նպատակն է մեծ ներուժ ունեցող երեխաների համար ճանապարհ հարթել դեպի համաշխարհային բեմեր, նպաստել նրանց տաղանդի զարգացմանը»,- ասել է Քրիստինա Ազնավուրը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է համագործակցել և մասնակիցը դառնալ «Կատապուլտ», «Ստեղծագործ Եվրոպա», «ArtNexus» ծրագրերին, որոնց առանցքային նպատակն է զարգացնել մշակութային հաստատությունների և անհատ արվեստագետների կարողությունները:

Հուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ
Ամենադիտված