Քլինթոնը խոստացել Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում խուսափել ռազմական գործողություններից
ՄիջազգայինԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունվարի 25-ին, շփվելով ընտրողների հետ, խոստացել Է նախագահ ընտրվելու դեպքում խուսափել ռազմական գործողություններից եւ օգտագործել դիվանագիտությունը: Քլինթոնը Դեմոկրատական կուսակցությունից առավել հավանական թեկնածուն Է համարվում այս տարի կայանալիք նախագահական ընտրություններում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Ես կարծում եմ՝ չափազանց կարեւոր Է, որ յուրաքանչյուր նախագահ, եւ ես, անշուշտ, այդպես Էլ կվարվեմ, իրենից կախված ամեն ինչ անի ռազմական գործողություններից խուսափելու համար: Դա պետք Է լինի վերջին միջոցը, այլ ոչ թե առաջնահերթ ընտրությունը»,- ասել Է նա՝ պատասխանելով Այովայի նահանգի բնակիչների հարցերին՝ CNN հեռուստաալիքի կազմակերպած միջոցառման ժամանակ: Նրա խոսքով՝ պետության ղեկավարը պետք Է հենվի դիվանագիտության վրա, նույնիսկ եթե արդյունքի հասնելն այդ դեպքում «դանդաղ, ձանձրալի, բարդ» գործընթացի Է վերածվում:
Ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավարը վերստին դեմ Է արտահայտվել ամերիկյան ցամաքային ուժերն Իրաք եւ Սիրիա մտցնելուն: «Ոչ մի կարգի ցամաքային ուժեր Իրաքում: Միայն հատուկ զորքեր, հրահանգիչներ, ինքնաթիռներ, ռումբեր՝ այո: Բայց ոչ ցամաքային զորամասեր»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: