Հյուրանոցի ավտոկայանատեղիում մի խումբ կանայք վիճաբանել են, դանակահարվել է 28–ամյա կին. մանրամասներ
Ուշադրության կենտրոնումՀուլիսի 21-ին, ժամը 17.20-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, թափանցող վերք՝ առանց օրգանների վնասման, միջկողային զարկերակի վնասումով, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ մի կին է բուժօգնության տեղափոխվել: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է բուժօգնության տեղափոխվածի ինքնությունը՝ մայրաքաղաքի 28-ամյա բնակիչ:
ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելին՝ այստեղ