Իսլամիստների պլանները սպառնալիք են ողջ աշխարհի անվտանգության համար. Լավրով
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուշադրություն Է հրավիրել այն վտանգի վրա, որը ներկայացնում են Պորտուգալիայից մինչեւ Պակիստան խալիֆայություն ստեղծելու իսլամիստների պլանները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրանք «բացեիբաց հայտարարում են Պորտուգալիայից մինչեւ Պակիստան խալիֆայություն ստեղծելու պլանների մասին», ասել Է նախարարը՝ հունվարի 26-ին Մոսկվայում հանդես գալով հանրագումարային մամուլի ասուլիսում: «Սա իրական սպառնալիք Է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային անվտանգության համար»,-ընդգծել Է Լավրովը:
«Այդ պայմաններում Ռուսաստանը ձգտում Էր ակտիվորեն գործել որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ,-նշել Է ռուսական դիվանագիտության ղեկավարը:-Մենք գործում Էինք ոչ միայն պաշտպանելով մեր ազգային շահերը, այլեւ իրականացնելով մեր պատասխանատվությունն աշխարհի գործերի վիճակի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: