Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Նիկոլ Փաշինյանի «մահաբեր կորտեժի» զոհ Սոնա Մնացականյանի հայրն ինձ է դիմել. Թագուհի Թովմասյան

Blog
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական  Թագուհի Թովմասյանը գրում է․

Նիկոլ Փաշինյանի «մահաբեր կորտեժի» զոհ Սոնա Մնացականյանի հայրն ինձ է դիմել
Եթե որևէ իրական ժողովրդավարական երկրում վարչապետին տեղափոխող ավտոշարասյունը վրաերթի ենթարկեր քաղաքացուն և անօգնական թողնելով՝ հեռանար, առաջին հերթին պատասխանատվության կենթարկվեր հենց վարչապետը: Իսկ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական այդ դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պաշտոնավարում է, այլ հենց վթարի հեղինակ վարորդը գտնվում է ազատության մեջ:
 
Օրեր առաջ ինձ է դիմել ՀՀ քաղաքացի Մնացական Մնացականյանը՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանի Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը։
 
Քաղաքացին նշել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ունենալով տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակ, տեսնում է, որ իրականացվում է կանխակալ նախաքննություն, իր դստեր և թոռան մահվան պատճառ հանդիսացած վարորդը մինչ օրս գտնվում է ազատության մեջ: Ըստ դիմումատուի՝ մեղավոր այլ անձանց չեն տրվել պատշաճ քրեաիրավական գնահատականներ, անհարկի ձգձգվում է գործի քննությունը, որով ամեն ինչ արվում է այդ անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ։ Դիմողի համոզմամբ իրավապահ մարմինների և դատարանների այսպիսի անօրինական վարքագիծն ակնհայտորեն պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով, այդ թվում ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձով։
Ըստ իրավահաջորդի փաստաբանի՝ գործի նախաքննության ընթացքը ձգձգվում է, խաթարվում է գործի օբյեկտիվ ընթացքը, նշանակվել է իրավական հարցերով լրացուցիչ փորձաքննություն այն պարագայում, երբ արդեն իսկ տեղի է ունեցել առաջնային հարցերով փորձաքննություն, ինչը անտեղի է, և այս անհարկի ձգձգումները կարող են հանգեցնել գործի անբարենպաստ ելքի։
 
Մ․Մնացականյանի բարձրացրած հարցերի հետքերով գրություն եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, որի կապակցությամբ տեղեկացա, որ գրությունս հասցեագրվել է Երևան քաղաքի դատախազություն։
 
Բարձրացված հարցերը հիրավի խիստ մտահոգիչ են, ուստի որոշեցի դիմել նաև միջազգային գործընկերներիս՝ վերջինների ուշադրությունը հրավիրելով ողբերգական այս միջադեպի զոհ դարձած Սոնա Մնացականյանի հոր կողմից ներկայացված մտահոգությունների վրա՝ հաշվի առնելով նաև, որ Մ․ Մնացականյանը ցանկանում է, որ ես միջազգային օղակներին ևս հասցնեմ իր կողմից ներկայացված մտահոգությունները:
Երեկ այս թեմայի վրա հրավիրեցի նաև Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի ուշադրությունը. դեպքի առիթով Բունդեսթագի 5 պատգամավորներ արդեն նամակով դիմել են ՀՀ Ազգային ժողովի նախագահին:
Կարևոր եմ համարում նշել, որ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ երաշխավորված է արդար դատաքննության իրավունքը. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ եւ անաչառ տրիբունալի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային լսումների իրավունք:
 
Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` հետևողական եմ լինելու այս ողբերգական դեպքի քննության ընթացքին և կոչ եմ անում պատկան մարմիններին իրականացնել գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ քրեադատավարական կանոնների խիստ պահպանմամբ, որի արդյունքում ոչ միայն կպատժվեն բոլոր մեղավորները, այլև իրենց պատասխանները կստանան մարդկանց մոտ առկա՝ գործին հնարավոր ազդեցությունների ենթատեքստին վերաբերող բոլոր հարցերը:
 
 
Իսկ արարողակարգային պահանջներին հղումներով հղի կնոջը օգնելու պարտավորվածության բացակայության մասին մեջբերումներ անողներին ստիպված եմ հիշեցնել, որ Սահմանադրությունն է ամրագրել, որ մարդը բարձրագույն արժեք է։
Հ․Գ․ Հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան
Հետեւ՛ք նաեւ իմ տելեգրամյան ալիքին՝ https://t.me/taguhitovmasyanofficial
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան
Ամենադիտված