Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, այս պահին. Անահիտ Ավանեսյանը՝ սահմանափակումների մասին
Ուշադրության կենտրոնումՎերջին մեկ ամսվա ընթցքում Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Դա, ըստ նախարարի, պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացման հետ, ինչպես նաև ակտիվ կերպով զարգանում է ալիքը եվրոպական երկրներում:
«Մենք կանխատեսում էինք, որ վարակի ներթափանցում կլինի, զգոն կերպով հետևում ենք, առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման: Առաջիկա երկու շաբաթների ընթացքում կհասկանանք՝ արդյո՞ք ալիքն ունի ավել տարածվելու միտում, թե՞ գնում ենք կայունացման», - նշեց նախարարը:
Ավելին՝ այստեղ