Որպես անհետ կորած որոնվող 25-ամյա Արման Ասրյանը հայտնաբերվել է. նա տվել է բացատրություն
Ուշադրության կենտրոնումՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 20-ին, ժամը 20.50-ին, Արման Ասրյանը հայտնաբերվել է Երևանի Այվազովսկու փողոցում և ներկայացվել քննչական բաժին, որտեղ տվել է բացատրություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 25-ամյա Արման Ասրյանը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած: