Ռուսաստանը և Իրանը փետրվարի 6-ից պարզեցնում են այցագրերի ստացման կարգը
HeaderՌուսաստանի եւ Իրանի քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների պայմանների պարզեցման վերաբերյալ երկու երկրների միջեւ կնքված համաձայնագիրն ուժի մեջ կմտնի փետրվարի 6-ին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի արտգործնախարարությունը:
Միջկառավարական համաձայնագիրն ստորագրվել Է 2015 թվականի նոյեմբերի 23-ին Թեհրանում ռուս-իրանական բանակցությունների արդյունքներով՝ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Հասան Ռոուհանիի ներկայությամբ: «Փաստաթուղթը նպատակ ունի փոխադարձ հիման վրա պարզեցնել պայմանները երկու պետությունների քաղաքացիների ուղեւորությունների իրականացման համար:
Ռուսական եւ իրանական այցագրերի ստացման պարզեցված կարգ Է նախատեսված գործարար շրջանների ներկայացուցիչների, գիտական, մշակութային եւ ստեղծագործական գործունեությանը մասնակցող անձանց, զբոսաշրջիկների եւ այլ կատեգորիաների քաղաքացիների համար»,- ասված Է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Սույն համաձայնագիրը կծառայի ռուս-իրանական կապերի հետագա ամրապնդմանը փոխհամագործակցության բոլոր ուղղություններում, նշել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: