Իրանում սկսվել Է դատավարությունը Washington Post-ի թղթակցի նկատմամբ
ՄիջազգայինԹեհրանում մայիսի 26-ին սկսվել Է դատավարությունն ամերիկյան The Washington Post թերթի թղթակցի նկատմամբ, որին Իրանում ձերբակալել են անցյալ տարի, տեղեկացնում Է ԻՍՆԱ գործակալությունը:
Նիստն ընթանում Է դռնփակ:
Ամբաստանյալի փաստաբանի խոսքով՝ 39-ամյա Ջեյսոն Ռըզայանին մեղադրում են «լրտեսության, թշնամի կառավարությունների հետ կոլլաբորացիոնիզմի, գաղտնի տեղեկատվության հավաքման եւ Իսլամական Հանրապետության դեմ ուղղված քարոզչության տարածման» մեջ:
Իրավաբանը նշել Է, որ այդ մեղադրանքների օգտին «ծանրակշիռ ապացույցներ» չկան:
Թղթակիցը, որն ունի ԱՄՆ-ի եւ Իրանի երկքաղաքացիություն, ձերբակալվել Է 2014 թվականի հուլիսի 22-ին Թեհրանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: