Ավտոբուսի և բեռնատարի վթարի հետևանքով 22 մարդ է զոհվել
Ուշադրության կենտրոնումԵգիպտոսում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 22 մարդ է զոհվել. այս մասին հայտնում է Youm7-ը։ Վթարը տեղի է ունեցել Մինյա նահանգում։ Ավտոբուսը, որը տեղափոխելիս է եղել ավելի քան 50 ուղևոր, Սոհագ նահանգից շարժվել է Կահիրե։
Ինչ-որ պահի վարորդը կորցրել է կառավարումը և մխրճվել ճանապարհի եզրին կայանված կցորդով բեռնատարի մեջ: Վթարի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել՝ 33 մարդ։
Ավելին՝ այստեղ