Ի՞նչ հանձնարարական է տվել Շոյգուն Ռուստամ Մուրադովին
Ուշադրության կենտրոնումՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Վոստոկ» խմբավորման տեսչական ստուգման ընթացքում, որը խնդիրներ է կատարում Ուկրաինայում, նշել է, որ առաջնահերթությունը հեռահար զենքի ոչնչացումն է, որով ուկրաինական զորքերը հարվածներ են հասցնում խաղաղ բնակիչներին, ցորենի դաշտերին, հացահատիկի պահեստարաններին։ Տեղեկությունն այսօր հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում:
«Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, նշելով խմբավորման հարվածային հնարավորությունների ուժեղացումը, հրամանատարին հանձնարարել է բարձր ճշգրտության զենքով առաջնային խոցել հակառակորդի մեծ հեռահարության հրթիռային ու հրետանային միջոցները, որոնցից գնդակոծվում են Դոնբասի բնակավայրերի բնակելի թաղամասերը և իրականացվում են ցորենի դաշտերի, ինչպես նաև հացահատիկային պահեստարանների միտումնավոր հրկիզումներ», — ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Վոստոկ» խմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նախարարին զեկուցել է թշնամու ուժերը ջախջախելու մարտական առաջադրանքների կատարման ընթացիկ իրավիճակի և ընթացքի մասին։
Ավելի վաղ պաշտպանության նախարարը ստուգում էր անցկացրել ռուսական «Հարավ» ու «Կենտրոն» խմբավորումներում, որոնք գլխավորում են բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը և գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:
Ավելին՝ այստեղ