Ռաֆայել Մկրտչյանը հիվանդանոցում մահացել է
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:35-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սուքիասյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 32-ամյա Ռաֆայել Մկրտչյանն էր:
Ոստիկաններն ու քննիչնեըը պարզել են նաև, որ այսօր Ռ. Մկրտչյանն այցելել է Փարպի գյուղ, իր ընկեր՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Ալբերտ Պետրոսյանի տուն՝ նրան օգնելու նպատակով՝ գյուղում ինտերնետային ցանցի մալուխներն անցկացնելու համար:
Ավելին՝ այստեղ