Երիտասարդ տղան ինտերնետային մալուխներ անցկացնելիս էլեկտրահարվել և մահացել է
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
shamshyan.com –ի հաղորդմամբ ժամը 17:35-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 32-ամյա Ռաֆայել Մկրտչյանն էր: Ոստիկաններն ու քննիչնեըը պարզել են նաև, որ այսօր Ռ. Մկրտչյանն այցելել է Փարպի գյուղ, իր ընկեր՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Ալբերտ Պետրոսյանի տուն՝ նրան օգնելու նպատակով՝ գյուղում ինտերնետային ցանցի մալուխներն անցկացնելու համար:
Ավելին՝ այստեղ