Արմեն Հարությունյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ. «ՉԻ»
ՄամուլԼավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»–ին հայտնի դարձավ, որ օրերս հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանը։ Վերջինս ամանորի տոների առթիվ արձակուրդից վերադառնալուց հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Թե որն է աշխատանքից ազատվելու պատճառը՝ ճշտել չհաջողվեց։ Ըստ որոշ շշուկների, նա ընտանիքի հետ պատրաստվում է հեռանալ Հայաստանից։ Երեկ տեղեկացանք նաև, որ Գ.Հակոբյանի փոխարեն եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ է նշանակվել Արմեն Հարությունյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։