«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Fox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման բոլոր փուլերը տեղի են ունենալու պետական պարտադիր ընթացակարգերի պահպանմամբ. Ի.Տոնոյան

 Հիսուսի արձանի թեման կրկին փոթորկել է հասարակությանը, մարդիկ օրեր շարունակ քննարկում են Հատիս լեռան պատմամշակութային արժեքը, էկոլոգիական խաթարման խնդիրները եւ արձանը կառուցելն անգամ եկեղեցու դեմ ուղղված քայլ են համարում։ Մենք զրուցել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ։

 -Նախորդ շաբաթ Գագիկ Ծառուկյանը Հատիս լեռան գագաթին հայտարարեց Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկի մասին, սակայն հետո ԿԳՄՍՆ-ն հայտարարեց, որ լրատվամիջոցներից է տեղեկացել այդ մասին, և կոչ արեց դադարեցնել շինարարությունը: Ի՞նչ փուլում է այժմ գործընթացը: 

-Նախ սկսենք նրանից, որ արձանի շինարարությունը չէր մեկնարկել, որ դադարեցվեր: Տեղի էր ունեցել խորհրդանշական արարողություն, և, ինչպես արդեն իսկ հայտարարել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն: Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման բոլոր փուլերը տեղի են ունենալու պետական պարտադիր ընթացակարգերի պահպանմամբ։ Սա ցանկությամբ կամ քաղաքական նպատակահարմարությամբ չի պայմանավորվում։ Սա օրենքի պահանջ է, և ցանկացած երկրում նման խոշոր նախագծի իրականացումն անհնար է առանց պետական ընթացակարգերի պահպանման: Մենք շարժվում ենք այս ճանապարհով: Ինչպես նաև հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ մենք դիմել ենք պատկան մարմիններին` ստանալու համապարփակ մասնագիտական վերլուծություններ ու թույլտվություններ` շինարարական աշխատանքները սկսելու համար: Այնպես որ՝ մենք օրենքով սահմանված ընթացակարգերով անում ենք մեր աշխատանքը: 

-Ձեզ համար սպասելի՞ էր հիմնարկեքի արարողությունից հետո քննադատությունների այս մեծ ալիքը:

-Հետաքրքիրն այն է, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի, կազմակերպության ներկայացուցիչների, արտերկրի հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառումից անմիջապես հետո տարբեր շրջանակների կողմից, այդ թվում` միմյանց հակադիր, միաժամանակ սկսվեցին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցման գաղափարի վարկաբեկման փորձեր։ Տպավորությունն այնպիսին է, որ տարբեր շրջանակների՝ Գագիկ Ծառուկյանի դեմ խոսելու շահերն ուղղակի համընկան։ Ուղղակի առիթ էր պետք կուտակված մաղձն արտանետելու համար։ Արձանն ընդամենը առիթ էր, և նման առիթ կարող էր հանդիսանալ ցանկացած այլ թեմա։ Մենք սա ընդունում ենք ի գիտություն և շարժվում առաջ։ Քրիստոսի և քրիստոնեական արժեքների գաղափարը սովորաբար հասարակություններում համերաշխության, հանդուրժողականության և հաշտեցման առանցքում է։ Ցավոք, Հայաստանում նույնիսկ այդ գաղափարն են փորձում դարձնել պառակտման պատրվակ։ Ամենազարմանալին այն է, որ հնչում են «դեմ» կարծիքներ, թե արձանը կարող է հանգեցնել Հատիս լեռան հարակից բնակավայրերում ենթակառուցվածքների բուռն աճի՝ հյուրանոցներ, ճանապարհներ, սպասարկման, ժամանցի և հանգստի նոր համակարգերի ձևավորմանը։ Թե որն է սրա վատը՝ բանականության սահմաններում հնարավոր չէ հասկանալ։ Ուղղակի նշեմ, որ դրա այլընտրանքը չքավորությունն է, աշխատատեղերի բացակայությունը, արտագաղթը։ Հանրային տրամադրությունների ուսումնասիրման բոլոր աղբյուրները վկայում են, որ մեր հասարակության ակնհայտ մեծամասնությունը դրական է վերաբերվում Քրիստոսի արձանի կառուցման գաղափարին։ Եվ սա ամենակարևորն է։

 -Տիկին Տոնոյան, հիմնարկեքի արարողության ժամանակ լրատվամիջոցների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չհստակեցրեց, թե որքան ներդրում է անելու այս նախագիծը կյանքի կոչելու համար: Դուք ունե՞ք հաշվարկներ, թե որքան գումար է անհրաժեշտ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար: 

- Ավելին, քան ասել է պարոն Ծառուկյանը, չեմ կարող ասել: Իսկ պարոն Ծառուկյանն ասել է՝ կծախսվի այնքան գումար, որքան անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում վեր հառնող Ամենափրկչի արձանը` իր հարակից ենթակառուցվածքներով հանդերձ, լինի լավագույնն աշխարհում: Պետք է ասեմ միայն, որ այս մեգանախագիծն իրականացվում է բացառապես Ծառուկյան ընտանիքի ֆինանսական միջոցներով։ Աշխատանքի ահռելի ծավալ է հարակից ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի ապահովման հատվածը, որոնց ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ արվել են: Մի առիթով ասել եմ, նորից եմ վերահաստատում՝ այս նախագծի իրականացումը որևէ անձնական, ընտանեկան կամ կոմերցիոն շահ չի հետապնդում և չի կարող հետապնդել։ Այս գաղափարը բացառիկ հնարավորություն է՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու և աշխարհի տարբեր ծայրերից միլիոնավոր հյուրեր ընդունելու համար։

ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանումՈսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվելՍևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել ենԼավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն ԲայրամովԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. Ղազարյան
Ամենադիտված