Կրասնոյարսկում ուսումնական թռիչք իրականացնող ՄիԳ-31 ինքնաթիռ է կործանվել
ՄիջազգայինՌԴ Կրասնոյարսկի երկրամասում ծրագրային ուսումնավարժանքային թռիչք իրականացնելիս վթարվել է ՄիԳ-31 ինքնաթիռը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` այս մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ռազմաօդային ուժերի և Կենտրոնական ռազմական շրջանի ՀՕՊ համատեղ կործանիչը ուսումնավարժանքային առաջադրանքի մշակման ժամանակ կորցրել է կառավարումն ու ընկել լեռնային տեղանքում` Կանսկ քաղաքից 40 կմ հեռավորությամբ», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ինքնաթիռի անձնակազմը ինքնանետում է իրականացրել և վայրէջք կատարելուց հետո կապի է դուրս եկել: