Շուտով բացի «6-րդ զգայարանից», նմանատիպ ևս մեկ նախագիծ կհայտնվի եթերում. Հրաչ Մուրադյան
LifeAysor.am-ը գրում է.
Այսօր համացանցում լուր տարածվեց այն մասին, որ ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «6-րդ զգայարան» հեռուստաշոուն, հնարավոր է, այլևս չթողարկվի: Aysor.am-ը կապ հաստատեց հաղորդման պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ՝ հետաքրքրվելով լուրի իսկության և նման որոշման պատճառների մասին:«Հաղորդման փակվելու մասին ոչ մի խոսք չկա: Ավելին, շուտով բացի «6-րդ զգայարանից» նմանատիպ ևս մեկ նախագիծ կհայտնվի եթերում: Իհարկե, այս ամենն արվում է հեռուստադիտողի պահանջարկից ելնելով»,-պարզաբանեց մեր զրուցակիցը:


Ի դեպ, հեռուստաընկերությունը շուտով կսկսի նոր եթերաշրջան՝ ակնդիրներին խոստանալով գեղեցիկ ու հագեցած ակնթարթներ: «Նոր եթերաշրջանում, որի մեկնարկը շուտով կտրվի, պատրաստվում են մի քանի նոր պրոյեկտներ: Սակայն այդ ամենի մասին այս պահին չենք կարող բարձրաձայնել»,-եզրափակեց Հրաչ Մուրադյանը: