Մահացել է լիկյոր խմելուց երկու րոպե անց
ՄիջազգայինՀարավ-Աֆրիկյան Հանրապետությունում տղամարդը մահացել է այն բանից հետո, երբ մի ամբողջ շիշ լիկյոր է խմել։ Ալկոհոլային լիկյորը եղել է Jagermeister տեսակի։ Տղամարդը մասնակցել է մրցույթի, թե որքան շատ կարող է խմել, որը ընթացել է տեղի գինետներից մեկում։ Շիշը խմելուց հետո, նա գիտակցությունը կորցրած ընկել է ներքեւ։
Նրան անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվել։ Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ տեղյակ է կատարվածից եւ իրականացնում է ստուգումներ։ Հայտնի է դարձել նաեւ, որ մրցույթի մրցանակային ֆոնդը կազմել է 11 հազար դոլար։