1 օրում՝ 15 վիրավոր. ոստիկանության հաղորդագրությունը
Ուշադրության կենտրոնումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 16, անձնական ունեցվածքի գողության` 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ընտանեկան բռնության և սպանության սպառնալիքի՝ 3-ական, խարդախության՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սեռական բնույթի բռնի գործողությունների, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, սահմանն ապօրինի հատելու նախապատրաստության, սուտ ցուցմունք տալու, վստահված գույքը հափշտակելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։
Ավելին՝ այստեղ