Կարևոր՝ Սևանի կղզի այցելել ցանկացողների համար․ մուտքի վճար է սահմանված
Ուշադրության կենտրոնումՀարգելի քաղաքացիներ, այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։ Այս մասին հայտնում է Շրջական միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավել քան 30 անձ։
Արգելոցի և արգելավայրի տարածքում ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է`
բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.
սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը.
ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.
տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը.
ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 մ2 մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ.
կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը.
Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները:
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝
մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների).
թռչունների ձվերի հավաքը.
թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն).
ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը.
տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով.
խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը.
արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը:
ԱՐԳԵԼՈՑԻ ԵՎ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է`
Ավելին՝ այստեղ