Արմեն Շահգելդյանը ընդգրկվել է «Միկայի» մարզչական շտաբում
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Արմեն Շահգելդյանը վերադարձել է «Միկա» եւ ընդգրկվել Սերգեյ Յուրանի գլխավորած մարզչական շտաբում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայութան տեղեկատվության համաձայն, անվանի հարձակվողն ավարտելով ֆուտբոլիստի կարիերան` մրզչական աշխատանքի է անցել հենց «Միկայում»: Նա աշխատել է մանկապատանեկան դպրոցում, եղել է «Միկա-2»-ի գլխավոր մարզիչը, իսկ 2010-2011 թթ. գլխավորել է նաեւ առաջին թիմը: Ա. Շահգելգյանի ղեկավարությամբ «Միկան» նվաճել է Հայաստանի գավաթը:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին «Միկան» մեկնել է Թբիլիսի, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնելու մինչեւ փետրվարի 7-ը: