Իտալիան ուժեղացնում է Իսպանիայից ժամանողների սահմանային հսկողությունը. ի՞նչ է փոխվում Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ընդունելով կառավարութան հրաժարականը Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները Պատգամավորները երդվեցին ԱՄՆ-ն արգելել է արտասահմանյան ինվերտորների օգտագործումը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին վարորդը «Mercedes»-ով գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին


Պատկերելով ձայներն ու զգացմունքները. նկարչուհի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսի հիմքում նորը փնտրելու ու գտնելու գաղափարն է

Հասարակություն

Հուլիսի 12-ին Հայաստանի նկարիչների միությունում եռուզեռ էր, նկարչուհի, արվեստագետ Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսի բացումն էր, որը կրում է «Անտեսանելին տեսանելի» խորագիրը: Նախքան ցուցահանդեսի պաշտոնական բացումը, մի փոքր շրջեցինք ցուցասրահում: Տաք գույների արձակած ջերմությունից լիցքավորվելուց հետո «Փաստը» զրուցեց նկարչուհու հետ: Սա նրա անհատական հինգերորդ ցուցահանդեսն է, միևնույն ժամանակ մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների, բացի դա, ինքը ևս կազմակերպում է ցուցահանդեսներ: «Այս մեկը կտրականապես տարբերվում է նախորդներից, որովհետև մինչ սա աբստրակտ ժանրի մեջ անհատական ցուցահանդես չեմ ունեցել: Բացի նրանից, որ աբստրակտ ժանր է, սա սուր, ոչ օբյեկտային աբստրակցիայի ժանր է, որտեղ չկան կերպարներ, հայտնի և սովորական պեյզաժներն ու նատյուրմորտները: Ինձ համար այդ էտապն անցել է, սիրում եմ անընդհատ նոր էքսպերիմենտներ անել»,-ասում է նկարչուհին: Իսկ ես արձագանքում եմ` փաստորեն, ինքներդ կարիք եք ունենում նոր բան ստեղծելու և, իհարկե, նոր զգացողությունների: «Ստեղծագործողն այդպիսին պետք է լինի: Անընդհատ փնտրել նորը, ստեղծել նորը, բայց  կայուն լինել շատ: Միշտ գունագեղ նկարչություն եմ ունեցել: Սիրում եմ փորձարկումներ անել նաև գույների հետ: Իհարկե, ամեն նկարիչ ունի իրեն բնորոշ գույները: Ինձ համար, որքան էլ վառ գույներ լինեն, միևնույնն է` գույների մեջ կան ինչ-որ երանգներ, որոնք իմ երանգներն են, դա վստահաբար կզգա իմ գործունեությանը հետևող յուրաքանչյուր ոք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է` ցուցահանդեսը հիմնականում նվիրված է ձայներին և զգացմունքներին: «Իմ ցուցահանդեսի նկարները նախապես տեսնելով` Հայկ Իսրայելյանը ոգեշնչվել և ստեղծել է երաժշտություն»,-արձագանքում է նկարչուհին, երբ ասում եմ, թե յուրահատուկ խշշոց է հնչում սրահում:

Ի դեպ, յուրօրինակ էր ոչ միայն երաժշտությունը, ցուցահանդեսն առանձանում էր նաև մարդկային պլաստիկայի գոյությամբ. Մնջախաղի թատրոնի հետաքրքիր բեմադրությունը՝ որպես ապացույց:

Զրույցն ավարտելուց հետո Արմինեի հետ շտապում ենք Մարտիրոս Սարյանի անվան ցուցասրահ: Այն բազմամարդ է, այստեղ են հայտնի արվեստաբաններ, արվեստագետներ և հատուկ հյուրեր, նկարչուհու ընտանիքի անդամներն ու ընկերները: Շնորհավորանքներ, ծաղիկներ, գրկախառնություններ, իհարկե, ողջույնի խոսք ևս: Նախ՝ ներկայացնում են նկարչուհու խոսքը, թե ինչ է նա ցանկացել «ասել» այս ցուցահանդեսի միջոցով: «Ի՞նչ են իրենցից ներկայացնում զգացմունքները, հույզերը և շատ այլևայլ անտեսանելի երևույթներ: Ունե՞ն որևէ պատկերային համարժեք, որը հնարավոր է արտաբերել և ձև ստանալ... Ֆիգուրատիվ արվեստից հետո ինձ համար բացահայտեցի անառարկայական աբստրակտ ժանրի նկարչությունը, որն անսահման ազատություն և ստեղծագործելու հնարավորություն տվեց ինձ, և վերածնվեց գաղափարն ու ցանկությունը պատկերել «անտեսանելին»։ Կտավը հնարավորություն է տալիս փորձարկել տարբեր տեխնիկաներ, և իմ նոր գործերի մեջ կտեսնեք թղթի և այլ նյութերի կիրառման փորձը։ Ինձ միշտ հետաքրքիր է փնտրել, փորձարկել և գտնել, այս գործերի մեջ երևում է այդ փնտրտուքի ընթացքը` զգացմունքների և ձայների տեսակներ, այն, ինչ դարձել է այս ցուցահանդեսի ոգեշնչման նյութը... Զգացմունքներ նկարելը ոչ մեկին չի պարտադրում նույն պատկերացումը ձևակերպել, բայց մոտեցնում է ձեզ իմ մտածելակերպի ընկալմանը։ Բարի գալուստ իմ ձայների և զգացմունքների պատկերային աշխարհ»,-ահա այս խոսքերով մեկնարկեց Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսը:

Այնուհետև բարձրախոսին մոտեցավ ինքը` հեղինակը: Շնորհակալություն հայտնեց հյուրերին` իր կողքին լինելու համար: «Այն զանգակները, որ տեսաք ցուցահանդեսի մեկնարկին, իմ էությունն է շատ երկար տարիներ, դրանք ինձ բերեցին մի զգացմունքային աշխարհ, երբ սկսեցի ձայն նկարել»,-ընդգծեց նկարչուհին` տեղեկացնելով, որ հաջորդ տարի աշնանը տեղի կունենա այս ցուցահանդեսի երկրորդ մասը` նորաձևության շոուով:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորեց նկարչուհուն ցուցահանդեսի կապակցությամբ: «Արմինեի մասին երկար կարելի է խոսել, նա միշտ պրպտող է, միշտ նոր գաղափարների սկիզբ դնող: Երկար տարիներ ճանաչում ենք իրար, Արմինեն նաև Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավարն է: Միասին տարբեր նախագծեր ենք իրականացրել, նաև արտերկրում: Վստահաբար, ամեն ինչ առջևում է»,-եզրափակեց Սաֆարյանը` նկարչուհուն հանձնելով ցուցահանդեսի վերաբերյալ հավաստագիրը:

Արմինե Թումանյանի՝ ձայների ու զգացմունքների աշխարհին կարող եք ծանոթանալ` մինչև հուլիսի 24-ն այցելելով Հայաստանի նկարիչների միություն:

Լուսինե Առաքելյան

 
 
 
 
 
 
 
 
Իտալիան ուժեղացնում է Իսպանիայից ժամանողների սահմանային հսկողությունը. ի՞նչ է փոխվում Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ընդունելով կառավարութան հրաժարականը Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները Պատգամավորները երդվեցին ԱՄՆ-ն արգելել է արտասահմանյան ինվերտորների օգտագործումը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին վարորդը «Mercedes»-ով գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվшծներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո 13 զոհ. Զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվելԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում ՌԴ-ն ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներն ունեն իրենց շահերն ու հարաբերությունների պատմությունը Երևանի հետ․ Վիկտոր Վասիլև Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները
Ամենադիտված