Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


ԱՄՆ-ն ավելի վճռական է դարձել «Իսլամական պետության» դեմ պայքարում. Ինչու՞

Blog

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Անցյալ մի քանի օրերի ընթացքում աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցերով բավական ակտիվ կերպով շրջանառվում է տեղեկատվությունն առ այն, որ ԱՄՆ-ն Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմկերպության դեմ պայքարում պատրաստվում է ցամաքային գործողություններ իրականացնել. տեղեկատվության սկզբնաղբյուրն ԱՄՆ-ի պետքարտուղար Էշտոն Քարտերի հոդվածն է՝ թողարկված Politico քաղաքագիտական հրատարակության կայքում:

Առհասարակ, կարելի է հավաստել, որ վերջին շրջանում ԻՊ-ի դեմ պայքարում ամերիկյան մոտեցման մեջ արձանագրվել են մարտավարական նոր իրողություններ, որոնք ունեն ակնհայտ իրավիճակային հիմնապատճառներ: Անցյալ՝ 2015 թ. հատկապես երկրորդ կիսամյակին տեղի ունեցած և 2016-ի առաջին օրերին շարունակվող մի շարք գործընթացներ փաստում են Մերձավոր Արևելքում առկա և Վաշինգտոնի համար սկզբունքային նշանակություն ունեցող իրավիճակային նոր նախադրյալների մասին, որոնք ոչ միայն համարժեք քաղաքական գնահատական, այլև՝ համապատասխան գործելաոճ են պահանջում:

ԻՊ-ը, որ առնվազն վերջին 2 տարիների ընթացքում ամերիկյան արտաքին և անվտանգային քաղաքականության համար, ինչպես նաև ԱՄՆ-ի մրցակիցների և հակառակորդների հետ դիմակայության հարցում ծառայում էր որպես լրջագույն ազդեցության գործիք ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհաքաղաքականության ոլորտում, աստիճանաբար դադարում է առաջնային դերակատարություն ունենալ մերձավորարևելյան գործընթացներում` վերածվելով, որոշ իմաստով, անգամ հավելյալ խնդիրներ առաջացնող դերակատարի նաև Վաշինգտոնի և նրա դաշնակիցների համար:
Իսկ աշխարհում և հատկապես Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակային նոր իրողությունները կարելի է դասակարգել հետևյալ պայմանական հերթականությամբ.

1. Նավթի գների կտրուկ անկումն, արևմտյան պետությունների կողմից հայտարարված պատժամիջոցները Ռուսաստանին կանգնեցրել են լրջագույն տնտեսական խնդիրների առջև: Բացի այդ, Մոսկվան ուղղակիորեն ներգրավվել է սիրիական հակամարտության մեջ՝ հանդես գալով ինչպես իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների, այնպես էլ՝ սիրիական հակակառավարական տարաբնույթ այլ խմբավորումների դեմ: Այս համատեքստում, լրջորեն սրվել են Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ, առկա է անուղղակի լարվածություն նաև ռուս-սաուդական հարաբերություններում: Մյուս կողմից, Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարն արդյունավետության տեսանկյունից առնվազն լուրջ մրցակցություն կարող է առաջացնել Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև՝ հատկապես վերջին օրերին Սիրիայից ստացվող այն տեղեկատվության ֆոնին, որ Լաթակիայից բացի ռուսական կողմը փորձում է ռազմական ներկայություն ապահովել նաև Սիրիայի հյուսիս-արևելյան քրդաբնակ շրջաններում՝ ալ-Կամիշլիում, ինչն իր ազդեցության ներքո է փորձում պահել նաև ԱՄՆ-ը: 

2. Չինաստանի տնտեսության մեջ արձանագրված որոշ իրողություններ, մասնավորապես՝ աշխարհի երկրորդ տնտեսության արձանագրած աճի տեմպերի դանդաղումը, չինական արժույթի՝ յուանի արժեզրկումն, անգամ էներգակիրների շուկայում առկա դրական իրողություններին գրեթե զրոյական արձագանքը չինական տնտեսության կողմից փաստում են այն մասին, որ Պեկինը դեռևս լրջագույն կախվածություն ունի ամերիկյան տնտեսական քաղաքականությունից: Մյուս կողմից, պետք է նշել նաև, ամերիկյան նոր մարտավարության վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ վերջին օրերին լրատվական դաշտ սպրդած այն տեղեկատվությունը, որ Չինաստանը ևս կարող է ռազմական տեսանկյունից ուղղակիորեն ներգրավվել ԻՊ-ի դեմ պայքարում:

3. Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծումն, Իրանի բավական զգույշ և Արևմուտքի համար որոշ չափով կանխատեսելի քաղաքականությունն, Իրան-Մերձավոր Արևելքի որոշ սուննիական պետություններ հարբերությունների սրումն, ինչպես նաև՝ որոշ աշխարհաքաղաքական և տնտեսական ուղղություններում Իրան-Ռուսաստան հնարավոր մրցակցությունը փաստում են այն մասին, որ տարածաշրջանում առանց ծայրահեղական կառույցների ակտիվ դերակատարության էլ ԱՄՆ-ի միջամտության անհրաժեշտության համար բավարար առիթներ, այնուամենայնիվ, առկա են:

4. Դիվանագիտական հարթակում սիրիական խաղաղ կարգավորման ձևաչափի առկայությունը, որը բանակցությունների սեղանի շուրջ է հավաքել մերձավորարևելյան ներկա զարգացումներում ուղղակի ներգրավվածություն ունեցող գրեթե բոլոր դերակատարներին (հասկանալի պատճառներով բացառություն է կազմում Իսրայելը)՝ նախադրյալներ ստեղծելով անհրաժեշտության դեպքում սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման, և որ Արևմուտքի համար սկզբունքային է՝ Բաշար ալ-Ասադի հեռացման համար:

5. Եվրոպայում սրվող միգրացիոն ճգնաժամը, Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առկա խնդիրները, մերձավորարևելյան տարածաշրջանում առկա հակամարտությունները, որոնց կարգավորման հետ կապված մոտեցումներում հավելյալ խնդիրներ կարող են առաջանալ ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում: 

6. «Իսլամական պետության» մարտավարության մեջ արձանագրված փոփոխությունները, մասնավորապես՝ «մերձավոր թշնամու» դեմ պայքարին զուգահեռ «հեռավոր թշնամու» դեմ առավել ակտիվորեն գործելու մոտեցումն, ինչն առարկայացավ 2015 թ. ընթացքում, նաև ընթացիկ տարվա սկզբին Սիրիայի և Իրաքի տարածքներից դուրս ծայրահեղական կառույցի կողմից իրականացված ահաբեկչական գործողություններով և նոր սպառնալիքներով, որոնք հավելյալ գլխացավանք կարող են ստեղծել Վաշինգտոնի համար:
Վերոնշյալը հաշվի առնելով, այնուամենայնիվ, պետք է նշել, որ ԱՄՆ-ի մարտավարության մեջ հնարավոր փոփոխությունը դեռևս ընդամենը Պենտագոնի ղեկավարի հոդվածի, նաև մի շարք անորոշ հայտարարությունների տեսքով է, որի առաջնային նպատակը, թերևս, ինչպես ամերիկյան հասարակության, այնպես էլ՝ միջազգային հանրության արձագանքի ստուգումն է, քանի որ դեռևս 2014թ. հուլիս-օգոստոսից ԱՄՆ-ի նախագահը և իշխանական վերնախավի տարբեր ներկայացուցիչներ իրենց հայտարարություններում մշտապես բացառել են ԻՊ-ի դեմ ցամաքային գործողություններ իրականացնելու հնարավորությունը՝ դրանք թողնելով ներիրաքյան և ներսիրիական գործընթացներում սեփական դաշնակիցների ռազմական ստորաբաժանումների վրա:

Մյուս կողմից ուղղակի ցամաքային ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ որոշումներ կայացնելու օրենսդրական իրավասությամբ օժտված է ոչ թե Պենտագոնի ղեկավարն, այլ ԱՄՆ-ի նախագահն այն էլ Կոնգրեսի համաձայնությունը ստանալու դեպքում, բացառությամբ որոշ դեպքերի: Իսկ առկա իրավիճակում խոսքը կարող է գնալ հավելյալ մի քանի հարյուր ամերիկյան զինծառայողների մասին, որոնց գործառույթները, առկա խորհրդատվականին զուգահեռ, բնականաբար, առավելապես կսահմանափակվեն հատուկ նշանակության գործողությունների շրջանակում, այլ ոչ բնավ լայնածավալ պատերազմի:

Այսուհանդերձ, նաև վերոնշյալ հանգամանքները հիմք ընդունելով, կարելի է փաստել, որ ԻՊ-ի դեմ պայքարում Վաշինգտոնն առավել սկզբունքային և վճռական է դարձել, իսկ թե ինչպես կառարկայանան ԱՄՆ-ի մոտեցումներում արձանագրված փոփոխությունները ցույց կտան ամերիկյան հասարակության, միջազգային հանրության արձագանքները Քարտերի հոդվածի առնչությամբ, ինչպես նաև՝ մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող բուռն գործընթացները:

Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում են
Ամենադիտված