Երգիչ Արթուր Իսպիրյանը դիմել է ոստիկանություն
Ուշադրության կենտրոնումSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերը նախապատրաստվել են Երևանի բնակիչ՝ 60-ամա Արթուր Իսպիրյանի դիմումի փաստով։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև այս տարվա հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իր Toyota մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու համար տվել է Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցում գտնվող ավտովերանորոգման կետին, սակայն աշխատակից Համլետ Ս-ն ավտոմեքենայի վրայից գողացել է չեզոքացուցիչը։
Ավելին՝ այստեղ