Պիկեն բաժանվել է մատուցողուհուց, որի հետ դավաճանել էր Շակիրային
Սպորտ«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն խզել է հարաբերություններն այն աղջկա հետ, որի հետ դավաճանել էր իր քաղաքացիական կնոջը՝ երգչուհի Շակիրային։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, Պիկեի արդեն նախկին ընկերուհին ռեստորանում մատուցողուհի է աշխատում։ Հիմա ֆուտբոլիստը ցանկանում է հաշտվել Շակիրայի հետ։
Սկզբի համար Պիկեն մտադիր է լուծել իրենց երեխաների՝ Միլանի և Սաշայի խնամակալության հարցը։
Ժերար Պիկեն և Շակիրան միասին էին 2011 թվականից։