Գեղարքունիքից տեղեկացնում են. վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 05:50-ի սահմաններում Range Rover մանիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Լճափ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, բախվել քարերին և հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նախ տեղում առաջին բուժօգնութունն է ստացել Գավառի հիվանդանոցի բժիշկների կողմից, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1–ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի վարչական վարույթի իրականացման ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանն ու ոստիկանության Գավառի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Գարիկ Դավթյանը, որպեսզի հետաքրքասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:
Ավելին՝ այստեղ