Ինչի է վերածվել Թուրքիայում հայկական եկեղեցին
ՄշակույթՕսմանյան մեծանուն հայ ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծմամբ կառուցված Այնթափի Սուրբ Աստվածածին եկեղեցին ժամանակին կայսրության ամենամեծ եկեղեցիներից մեկն է եղել։
Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։
1892թ. կառուցված եկեղեցին մինչ 1915թ. ծառայել է Այնթափի հոծ հայ բնակչությանը: Հայոց ցեղասպանությունից և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո եկեղեցին հանձնվել է երկրի արդարադատության նախարարության վերահսկողությանը։
1930-1980-ականներին եկեղեցին մոտ 50 տարի օգտագործվել է որպես բանտ։ Այդ տարիներին եկեղեցու պատուհաններին ճաղավանդակներ են ամրացվել։